• Latest news

Տարեց մարդկանց կատարած հաճախակի կարճատեւ դադարները կապել են մահվան բարձր ռիսկի հետ

4 հոկտեմբերի, 2019  13:14

Գիտնականներն ուսումնասիրել են 548 տարեց մարդկանց ամենօրյա ակտիվությունը եւ պարզել, որ ի տարբերություն նախորդ հետազոտությունների, ակտիվության ընդհանուր ժամանակը չի հարաբերակցվում վաղաժամ մահվան ռիսկի հետ։ Փոխարենը էական է եղել կապը ակտիվության հատվածայնացման՝ կարճատեւ դադարների եւ ակտիվ շրջանների երկարության քանակի հետ, տեղեկացնում է N+1-ը՝ հղում կատարելով JAMA Network Open-ին։

Կարծիք կա, որ ֆիզիկական ակտիվությունը կապված է ոչ միայն առողջության, այլեւ կյանքի տեւողության հետ։ Ամենատարբեր հետազոտություններում ժամանակի քանակը, որը մարդն անցկացնում է ակտիվ շարժումներ կատարելու համար (հակառակ նստած կյանքին եւ քնելուն), կապել են բոլոր պատճառներից մահվան ռիսկի հետ։ Բայց այդ աշխատանքները, որպես կանոն, գնահատել են ակտիվության ընդհանուր ժամանակը եւ չեն հետեւել, թե ինչպես է այդ ակտիվությունը կառուցված։ Դա կարող է կարեւոր լինել. արագ քայլքի մեկ ժամ կարելի է կատարել մեկ զբոսանքի կամ բնակարանում 20 անցում կատարելու ժամանակ։

Ամալ Վանիգատունգան (Amal Wanigatunga) եւ մյուս հետազոտողները Ջոնս Հոփկինսի հանրային առողջության դպրոցից որոշել են պարզել, թե ինչպես է բաշխվում ֆիզիկական ակտիվության ժամանակը տարեց մարդկանց մոտ։ Ի տարբերություն երիտասարդների, նրանք ավելի հազվադեպ են զբաղվում սպորտով կամ զուտ վարժություններով, իսկ գործուն ժամանակի մեծ մասն անցկացնում են տնային գործեր կամ զբոսանքներ կատարելով։

Իրենց աշխատանքի համար գիտնականներն ընտրել են 65-ից բարձր տարիքի 548 առողջ մարդկանց Baltimore Longitudinal Study of Aging նախագծից։ Նրանցից յուրաքանչյուրի կրծքին ամրացրել են սարք, որն ունեցել է զարկերակի հաճախականության տվիչ եւ աքսելերաչափ։ Գիտնականները հաշվարկել են ակտիվությունը առավոտվա ժամը 5-ից մինչեւ երեկոյան ժամը 11-ը, եւ միայն այն օրերին, երբ տվիչներն անխափան աշխատել են ժամանակի ավելի քան 95 տոկոսի դեպքում։

4,4 տարվա ընթացքում 61 մասնակից մահացել է։ Դրանից հետո գիտնականները կառուցել են մոդելներ, որոնցում փորձել են կանխատեսել մահվան ռիսկը՝ ելնելով ակտիվության տարբեր բնութագրերից՝ ընդհանուր ժամանակից, դադարների քանակից (ակտիվ վիճակից անցումներ պասիվ վիճակների) եւ ակտիվության շրջանների երկարությունից (որոնք նրանք բաժանել են երեք խմբի՝ 5 րոպեից պակաս, 5-10 րոպե եւ 10 րոպեից ավելի)։

Հետազոտողները պարզել են, որ ցերեկային ակտիվության ընդհանուր ժամանակը չի հարաբերակցվում մահանալու ռիսկի հետ (p = 0,28), եթե հաշվի առնենք տարբեր լրացուցիչ գործոններ՝ սեռը, տարիքը, մարմնի զանգվածի ինդեքսը, ծխելը, մկանային ուժը եւ այլն։ Փոխարենը մահվան ռիսկը հարաբերակցվել է ակտիվության հատվածայնության աստիճանի (դադարների քանակի) հետ։ Հատվածայնացման յուրաքանչյուր լրացուցիչ 10 տոկոս բարձրացրել է մահանալու ռիսկը 49 տոկոսով։

Բացի այդ, կարեւոր գործոն է նաեւ ակտիվության շրջանների երկարությունը։ Ժամանակի յուրաքանչյուր 10 տոկոս, որը մարդն անցկացրել է ակտիվության կարճ շրջանում (5 րոպեից պակաս), կապված է եղել մահվան ռիսկի աճի հետ 28 տոկոսով։ Հավանաբար, ակտիվության շրջանների երկարությունն արտացոլում է մարդու առողջության վիճակը. որքան վատ է նա իրեն զգում, այնքան ավելի դժվար է շարժվել առանց կարճատեւ դադարների։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի