• Latest news

Գիտնականները ստեղծել են ոտքերի պրոթեզներ, որոնք կարելի է «զգալ»

4 հոկտեմբերի, 2019  14:20

Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի (Շվեյցարիա) գիտնականները ստեղծել են ոտքերի պրոթեզներ, որոնք թույլ են տալիս մարդուն զգալ, թե երբ է պրոթեզը դիպչում հողին կամ ծալվում ծնկի հոդում։ Ինչպես գրում է The Daily Mail-ը, պրոթեզը էլեկտրական ազդանշաններ է ուղարկում չորս էլեկտրոդների, որոնք սերտաճել են պացիենտի մեծ սրունքոսկրի նյարդում։ Այդ էլեկտրոդները ոտքի մեջ Bluetooth-ով որսում են ազդանշանները, որոնք արձակվում են պրոթեզի սենսորներում (սենսորներից մեկը գտնվում է ծնկի մեջ եւ ազդանշանում է ծալման մասին)։

Սովորաբար այս նյարդը որսում է ոտքի ստորին հատվածից եկող ազդանշանները։ Օգտագործելով այդ նույն մեխանիզմը՝ գիտնականները միացրել են պրոթեզն ու մարդու մարմինը։ Նոր պրոթեզը լավ է դրսեւորվել երեք պացիենտի մոտ, որոնց ոտքերն անդամահատվել էին ծնկից վերեւ։ Պրոթեզը թույլ է տվել 30 տոկոսով ավելի արագ բարձրանալ աստիճանով եւ նվազեցրել է ընկնելու ռիսկը։

Պրոթեզի հեղինակներն ընդգծում են, որ նրանց առաջին անգամ է հաջողվել ստեղծել պրոթեզի եւ մարդու մարմնի կապ ծնկից վերեւ անդամահատման դեպքում։ Որպես արդյունք՝ մարդկանց համար ավելի հեշտ է շարժվել անհարթ մակերեսով, ընդ որում՝ ոտքերի տակ չնայելով։

Փորձերը ցույց են տվել, որ էլեկտրոդների համակարգի ակտիվացումը թույլ է տվել կամավորներին զգալ ոտքերի տակի քարերը, ճնշումը, վիբրացիան եւ ծակոցները ոտքի 27 գոտիներում, նրանք սայթաքել են ընդամենը 5 տոկոս դեպքերում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի