• Latest news

Տղամարդու սրընթաց նիհարելը մահացու հիվանդության հետեւանք էր

4 հոկտեմբերի, 2019  16:40

42-ամյա Ռոբ Ալենն Անգլիայից մտածում էր, որ նիհարել է վնասակար սննդից հրաժարվելու շնորհիվ։ Իրականում նա վտանգավոր հիվանդություն ուներ՝ աղեհամակարգի քաղցկեղ։

Ինչպես ներկայացնում է The Sun պարբերականը, Ռոբը որոշել էր առողջ կենսակերպ վարել այն բանից հետո, երբ 2017 թվականին նրա 44-ամյա կինը՝ Անժելան, իմացավ 2-րդ տեսակի դիաբետ ունենալու մասին։ Ամուսինները միանման էին սնվում, բայց մեկ տարում 108 կիլոգրամանոց տղամարդը նիհարեց 25 կիլոգրամով, իսկ նրա կինը՝ ընդամենը 6։ Նրանք չէին կարողանում հասկանալ, թե ինչու է Ռոբն ավելի արագ նիհարում, քան Անժելան։

Հունիսին Ռոբն սկսեց դժգոհել կողքի ցավից եւ խորհրդատվության համար դիմեց հիվանդանոց։ Անցկացված հետազոտությունները նրա մոտ աղեհամակարգի երրորդ աստիճանի քաղցկեղ հայտնաբերեցին։ Վիրաբույժները հեռացրին ուռուցքը եւ հաստ աղիի կեսը։ Ռոբը նաեւ քիմիաթերապիայի 2 կուրս անցավ եւ ապաքինվեց։

Բժիշկների գնահատմամբ՝ Ռոբը քաղցկեղով հիվանդացել էր 2 տարի առաջ։ Նա ինքը պնդում էր, որ վերջին ժամանակներս ավելի հաճախ էր հոգնում եւ աղեհամակարգի աշխատանքի փոփոխություններ էր նկատում։ Բայց եւ այնպես, նա դրանց ուշադրություն չէր դարձնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի