• Latest news

Երկու հեշտոց ունեցող կինը ծննդաբերեց՝ հակառակ բոլոր կանխատեսումների

4 հոկտեմբերի, 2019  23:49

36-ամյա Էլեոնոր Ռոուին երեխա ունեցավ, թեեւ բժիշկների բոլոր կանխատեսումներով դա անհնար էր. բանն այն է, որ նա 2 հեշտոց ուներ, 2 արգանդ եւ 2 արգանդի վզիկ։

5 տարի առաջ Էլեոնորն իմացավ իր անատոմիայի եզակի առանձնահատկությունների մասին։ Բժիշկներն ասացին, որ այդ առանձնահատկությունների հետ կապված՝ նա չի կարող ինքնուրույն երեխա կրել եւ ծննդաբերել։ Բայց ուղիղ մեկ տարի հետո կինը հանդիպեց ապագա ամուսնուն՝ Քրիսին։ Երիտասարդները հարսանիք արեցին եւ որոշեցին ծնող դառնալ։ Թեեւ բժիշկները համոզված էին, որ դա գրեթե անհնար է, 2018 թվականի նոյեմբերին Էլեոնորը հղիացավ։ Իսկ ուղիղ երեք ամիս առաջ լույս աշխարհ եկավ նրա աղջիկը՝ Հոուփը, որի քաշը ծնվելիս մոտ 2,7 կիլոգրամ էր։

Ես պարզապես չէի կարող հավատալ, որ երեք տասնամյակ ապրել ու չէի իմացել իմ անատոմիայի մասին։ Երբ ինձ ասացին, որ ամեն ինչից զույգ-զույգ ունեմ, դա ինձ շատ տարօրինակ թվաց։ Մինչ այդ ես արդեն Պապանիկոլաուի քսուք էի հանձնել, եւ նման ոչ մի բան չէր հայտնաբերվել։ Բժիշկները բացատրեցին, որ երկու հեշտոց ունեցող կանայք գրեթե երբեք չեն կարող հղիանալ եւ ծննդաբերել բարդությունների սպառնալիքի պատճառով, եւ եթե ես ցանկանամ երեխաներ ունենալ, ապա պետք է փոխնակ մոր տարբերակը քննարկեմ կամ երեխա որդեգրեմ։ Բայց իմ պարագայում համառությունը եւ ամուսնուս հետ մեր համատեղ ցանկությունը՝ դառնալ ծնողներ, այնուամենայնիվ, ավելի ուժեղ գտնվեց ցանկացած կանխատեսումից»,- ասում է Էլեոնորը։

Uterus didelphys, որը հայտնի է նաեւ որպես երկակի արգանդ, առաջանում է ներարգանդային զարգացման փուլում, երբ իգական սեռի պտղի մոտ մեկ արգանդի փոխարեն երկուսն են առաջանում։ Ամեն բան սկսվում է երկու ոչ մեծ խողովակներում, որոնք պետք է միանան մեկ մեծ խողովակում եւ դառնան լիարժեք արգանդ, բայց որոշ աղջիկների մոտ այդպես չի լինում։ Արդյունքում՝ աղջկա մոտ առաջանում է երկու հեշտոց, երկու արգանդ եւ արգանդի երկու վզիկ։ Սովորաբար դա նկատում են սեռական հասունացման շրջանում։ Տեսականորեն այդ կինը կարող է նույնիսկ միաժամանակ հղիանալ երկու առանձին արգանդներում, բայց գործնականում նման բան պատահում է չափազանց հազվադեպ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի