• Latest news

Երեխա ուրիշ հորից. ԱՄԲ կլինիկաներում ավելի շատ սխալներ են կատարում

5 հոկտեմբերի, 2019  10:36

Կլինիկաներում, որտեղ ԱՄԲ են անում, վերջին ժամանակներս ավելի շատ սխալներ են կատարում, նկատել են մասնագետները։ Բոլորովին վերջերս նման դեպք տեղի ունեցավ Չեմսֆորդի (Անգլիա) Simply Fertility կլինիկայում, որտեղ կինը հղիացավ «ոչ այն սերմնահեղուկի» օգնությամբ։

Բրիտանացի հետազոտողներն անցած տարվա ընթացքում հաշվել են 294 լուրջ սխալ անպտղության բուժման նման կլինիկաներում։ Դրանց մեջ են սաղմերը կորցնելը կամ դրանք վնասելը, անձնական տեղեկատվությունն ԱՄԲ-ի մասին այլ ընտանիքի էլեկտրոնային հասցեին ուղարկելը եւ այլ զգալի խախտումներ։ Վերջերս, օրինակ, նշյալ կլինիկայում շփոթել են սերմնահեղուկը, եւ կինը հղիացել է ուրիշ տղամարդուց։

Սխալը բացահայտվել է միայն այն բանից հետո, երբ կինն արդեն հղիացել էր։ Որոշ խորհրդածություններից հետո ամուսինները որոշել են չընդհատել հղիությունը։

Այս սխալներն ուսումնասիրող փորձագետները հավաստիացնում են, որ դրանց թիվը եւ մասշտաբն արդեն անցնում են բոլոր սահմանները, եւ կլինիկաների ղեկավարները պետք է բարձրացնեն կարգապահությունը։

Բացի այդ, նշվում է ձվարանների հիպերստիմուլյացիայի ախտանիշի դեպքերի թվի աճ։ 2018-19 թվականներին գրանցվել է 156 նման դեպք։ Մեկ տարի առաջ դրանք ընդամենը 135-ն էին։ 104 դեպքերում իրավիճակն այնքան սրված էր, որ կանանց ստիպված են եղել հոսպիտալացնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի