• Latest news

1,5 տարեկան աղջկա ուղեղը ծակվել է ուտելիքի փայտիկով, նա ողջ է մնացել

4 հոկտեմբերի, 2019  19:03

Չինական Ուհան քաղաքի (Հուբեյ նահանգ) 1,5-ամյա բնակչուհին ընկել է ուտելիքի փայտիկի վրա, որը ծակել է նրա ուղեղը։ Ինչպես տեղեկացնում է Asia One կայքը, աղջիկը ողջ է մնացել։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին։ Ծնողները կերակրում էին աղջկան, որը մեկ տարեկան հինգ ամսական էր եւ վերջերս էր սովորել քայլել ու հանգիստ նստել չէր կարողանում։ Ուտելիս աղջիկը պտտվում էր մոր եւ հոր շուրջը եւ հանկարծ բերանքսիվայր ընկավ։ Ուտելիքի փայտիկը, որը նրա ձեռքին էր, խրվեց նրա բերանի մեջ, ծակեց կոկորդն ու հասավ ուղեղին։

Աղջկան տարան հիվանդանոց, որտեղ բժիշկները նրան համակարգչային տոմոգրաֆիայի ենթարկեցին եւ անհապաղ վիրահատություն նշանակեցին։ Պարզվեց, որ փայտիկը մտել է ուղեղի մեջ երկու սանտիմետր եւ ծակել արյունադարձ երակը։ Ավելին, փայտիկի վրա մնացել էին բրնձի հատիկներ։

Բժիշկների խոսքով՝ պացիենտի բախտը բերել էր, քանի որ փայտիկը չէր ծակել ուղեղի ցողունը։ Եթե այդպես լիներ, մահվան հավանականությունը քանիցս կավելանար։

Ներկա պահին  աղջիկը բուժվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նրա մոտ պահպանվում է ներգանգային վարակի ռիսկը։

Բժիշկները ծնողներին նախազգուշացնում են ուշադիր հետեւել երեխաներին սնունդ ընդունելիս եւ թույլ չտալ նրանց քայլել ուտելու ժամանակ։ Ամեն տարի հիվանդանոցում բախվում են տասնյակ նման դեպքերի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի