• Latest news

Ինչո՞ւ են մարդիկ վախենում ծաղրածուներից

6 հոկտեմբերի, 2019  12:19

Հոլիվուդը վաղուց է շահարկում ծաղրածուների հանդեպ մեր վերաբերմունքի խորը երկվությունը, եւ այս աշնան կինոպրեմիերաները միայն հաստատում են դա, հայտնում է CNN-ը։

Բեթմենի խելագար թշնամի «Ջոկերը», որի դերում հանդես է եկել Խոակին Ֆենիքսը, կինոթատրոններում սկսել է ցուցադրվել հոկտեմբերի 4-ից։ Սեպտեմբերին Սթիվեն Քինգի չար ծաղրածու Pennywise-ը երկու տարվա ընթացքում երկրորդ անգամ է հայտնվում։

Ինչպես են մանկական տոների հերոսները դարձել իսկական չարության մարմնացում։

Անգլիայում անցկացված 2008թ․ հետազոտությունը ցույց է տվել, որ շատ քիչ երեխաներ են իսկապես սիրում ծաղրածուներին։ Այն նաեւ եզրակացրել է, որ հիվանդանոցների մանկական բաժանմունքները ծաղրածուների կերպարներով զարդարելը կարող է հակառակ արդյունքն ունենալ։ Զարմանալի չէ, որ շատ մարդիկ ատում են Ռոնալդ Մաքդոնալդին։

Փիլիսոփայության պրոֆեսոր Ֆրենկ Մաքենդրյուն գրում է, որ ծաղրածուանման կերպարները արդեն հազար տարի գոյություն ունեն։ Պատմականորեն, խեղկատակներն ու ծաղրածուները երգիծանքի միջոց էին եւ ծաղրում էին ազդեցիկ մարդկանց։ Նրանք տրամադրում էին ապահովագրական փական՝ կուտակվածը դուրս թողնելու համար, եւ նրանց արտահայտվելու յուրօրինակ ազատություն էր տրված։

Կրկեսային ծաղրածուի կերպարը՝ ներկված դեմքով, կեղծամով, ի հայտ է եկել 19-րդ դարում եւ վերջին 150 տարվա ընթացքում միայն աննշան փոփոխություն է կրել։ Չար ծաղրածուի ուղին նույնպես նորություն չէ։ 2016թ․ գրող Բենջամին Ռեդֆորդը հրապարակել է «Վատ ծաղրածուներ» գիրքը, որում ներկայացրել է ծաղրածուների, որպես անկանխատեսելի, սպառնալից էակների, պատմական էվոլյուցիան։

Հոգեբանությունը կարող է օգնել բացատրել, թե ինչու են ծաղրածուները՝ կատակների եւ հումորների ենթադրյալ մատուցողները, հաճախ մեզ մոտ սարսափ առաջացնում։

Պրոֆեսորի հետազոտությանը մասնակցել է 18-77 տարեկան 1341 կամավոր։ Հարցման առաջին մասում մասնակիցները գնահատել են այն բանի հավանականությունը, թե ինչպես է հիպոթետիկ «սարսափելի մարդը» դրսեւորում վարքագծի 44 տարբեր ձեւեր, ինչպիսին են ոչ սովորական տեսողական շփումը կամ ֆիզիկական բնութագրերը, օրինակ՝ տեսանելի դաջվածքները։

Հարցման երկրորդ մասում մասնակիցները գնահատել են 21 տարբեր մասնագիտություններից վախը, իսկ երրորդ մասում նրանք պարզապես թվարկել են երկու զբաղմունք, որոնք, իրենց կարծիքով, սարսափելի են։ Եզրափակիչ մասում մասնակիցները նշել են, թե որքանով են համաձայն սոսկալի մարդկանց մասին 15 պնդումների հետ։

Արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ, որոնց մենք սարսափելի ենք համարում, ավելի հաճախ տղամարդիկ են լինում, քան կանայք, որ անկանխատեսելությունը սոսկալիության կարեւոր բաղադրիչն է, եւ որ տեսողական շփման եւ վարքագծի այլ անսովոր ձեւերի տեսակները մեծ անհանգստություն են առաջացնում։

Յուրատեսակ կամ տարօրինակ ֆիզիկական բնութագրերը, ինչպիսին են դուրս պրծած աչքերը, ինքնատիպ ժպիտը կամ չափից երկար մատները, ինքնըստինքյան մեզ չեն ստիպում որեւէ մեկին որպես զզվելի ընկալել։ Սակայն տարօրինակ ֆիզիկական երեւույթների առկայությունը կարող է ուժեղացնել ցանկացած այլ զզվելի միտումները, որ կարող է ցուցաբերել մարդը, ինչպես, օրինակ, հատուկ սեքսուալ թեմաներով անընդհատ խոսակցություններ վարելը։

Երբ մարդկանց խնդրել են գնահատել տարբեր մասնագիտությունների սոսկալիությունը, ցուցակում առաջինը ծաղրածուներն են հայտնվել։

Արդյունքները համապատասխանում են այն տեսությանը, որ «դողը» սպառնալիքի ոչ միանշանակության պատասխան է։

Օրինակ, կոպիտ եւ տարօրինակ կլիներ փախչել զրույցի կեսից այնպիսի մեկի հետ, որը սահմռկեցուցիչ վիբրացիա ունի, սակայն իրականում անվնաս է։ Միեւնույն ժամանակ կարող է վտանգավոր լինել նախազգացման անտեսումը եւ փոխգործակցել այդ մարդու հետ, եթե նա իրոք սպառնալիք է ներկայացնում։ Երկիմաստությունը գցում է ընդարմացման մեջ։

Հետազոտության արդյունքների համաձայն, զարմանալի չէ, որ մենք ծաղրածուներին սահմռկեցուցիչ ենք համարում։

Կանադացի հոգեբան Ռամի Նադերը, որն ուսումնասիրում է կուլրոֆոբիան՝ ոչ ռացիոնալ վախը ծաղրածուներից, համարում է, որ այդ ֆոբիան սնվում է այն փաստից, որ ծաղրածուները գրիմավորվում են՝ թաքցնելով իրական անձն ու զգացմունքները։

«Դա լիովին համաձայնեցվում է իմ այն հիպոթեզի հետ, որ ծաղրածուներին հատուկ է երկիմաստությունը։ Թվում է՝ նրանք երջանիկ են, սակայն արդյոք այդպե՞ս է իրականում։ Ծաղրածուների հետ շփվող մարդիկ երբեք չգիտեն՝ խմորեղենով դեմքներին հարված կստանա՞ն, թե՞ մեկ այլ ստորացուցիչ կատակի զոհ կդառնան։ Ծաղրածուի յուրօրինակ ֆիզիկական բնութագրերը՝ կեղծամը, կարմիր քիթը, դիմահարդարումը, տարօրինակ հագուստը, միայն ուժեղացնում են նրա գործողությունների հանդեպ անվստահությունը»,- գրում է Մաքենդրյուն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի