• Latest news

Շաբաթը երեք անգամ միդիաներ օգտագործելն օգտակար է առողջությանը

5 հոկտեմբերի, 2019  20:22

Շաբաթը երեք անգամ միդիաներ օգտագործելը կարող է զգալի օգուտ բերել առողջությանը, օրինակ՝ նվազեցնել սրտի կանգի վտանգը, շնորհիվ օմեգա-3 ճարպաթթուների հատկությունների, որոնք պարունակվում են կակղամորթներում, տեղեկացնում է MedicalXpress-ը։

Սթեռլինգի համալսարանի հետազոտությունների նախնական արդյունքները  ցույց են տվել, որ կակղամորթների հավելումը սննդաբաժնում երկշաբաթյա ընթացքում «զգալիորեն բարելավել է» օմեգա-3-ի կարգավիճակը։

Հետազոտությունը, որին մասնակցել է 15 մարդ, ուղղված էր բնակչության շրջանում անփոխարինելի ճարպաթթուների սպառման բարելավման ուղիների որոնմանը։ Այն հայտնաբերել է, որ միդիաներն ապահովում են օմեգա-3-ի կենսունակ աղբյուր, որը կարող է լրացնել գոյություն ունեցող այլընտրանքներին, ինչպիսին է ձկան յուղը։

«Մենք գիտենք, որ օմեգա-3-ն ունի մի շարք օգտակար հատկություններ առողջության համար, եւ թեեւ խորհուրդ է տրվում, որ մարդիկ շաբաթը գոնե մեկ բաժին ձկան յուղ օգտագործեն, դա անում է բնակչության հազիվ 20 տոկոսը։ Ընթացիկ տվյալները նույնպես վկայում են այն մասին, որ օմեգա-3-ը ձկան համաշխարհային պաշարներում բավարար չեն բնակչության ամենօրյա պահանջները բավարարելու համար, ուստի կարեւոր է ուսումնասիրել սննդի այլընտրանքային աղբյուրները»,- ասել է հետազոտության հեղինակ, դոկտոր Սթեֆանո Կարբոնին։

Հետազոտության մասնակիցները շաբաթը երեք անգամ օգտագործել են ծովամթերքներ 14 օրվա ընթացքում։ Նրանցից վերցրել են արյան նմուշներ եւ չափել անհրաժեշտ օմեգա-3-ի պարունակությունը հետազոտության ժամանակ եւ դրանից հետո։

Հետազոտության արդյունքները կարող են կարեւոր լինել նաեւ սպորտային սննդաբանների համար, ովքեր աշխատում են պրոֆեսիոնալ մարզիկների հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի