• Latest news

Մինչեւ 50 տարեկանը դաշտանադադարի հասած կանանց մոտ բարձր է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը

5 հոկտեմբերի, 2019  15:24

Մինչեւ 50 տարեկանը դաշտանադադարի հասած կանանց մոտ բարձր է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը։ Այսպիսին են Քվինսլենդի համալսարանի հետազոտության արդյունքները։

Հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Գիտա Միշրայի խոսքով՝ արդյունքները ցույց են տվել, որ վաղ դաշտանադադարը բարձրացնում է ոչ ճակատագրական սրտային հիվանդությունների ռիսկը, ինչպիսին են սրտի նոպան, ստենոկարդիան կամ կաթվածը։

«Մինչեւ 4 տարեկան կանանց մոտ վաղ դաշտանադադարի հետ կապված գրեթե երկու անգամ հաճախ են պատահել ոչ ճակատագրական սիրտ-անոթային հիվանդություններ մինչեւ 60 տարեկանը, այն կանանց համեմատ, ովքեր դաշտանադադարի հասել են 50-51 տարեկանում», տեղեկացնում է The Lancet Public Health-ը։

40-44 տարեկան կանայք դաշտանադադարի պարագայում 40 տոկոսով ավելի հաճախ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից։

Նախորդ հետազոտությունները հայտնաբերել են կապ վաղ դաշտանադադարի եւ ճակատագրական սիրտ-անոթային իրադարձությունների միջեւ։

«Ոչ ճակատագրական սիրտ-անոթային իրադարձությունների հետ կապը մինչ օրս պարզ չէր»,- ասել է նա։

Ծխելը, ավելորդ քաշը կամ ճարպակալումը, ինչպես նաեւ կրթության ցածր մակարդակը նույնպես կարող են մեծացնել վաղ դաշտանադադարի կապը կանանց սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի հետ։

Հետազոտությունները հիմնված են ավելի քան 300 հազար կանանց տվյալների վրա 15 հետազոտություններում, որոնք անցկացվել են ամբողջ աշխարհում՝ տվյալների InterLACE համատեղ շտեմարանի օգտագործմամբ։

Վաղ կլինիկական ախտորոշումը կօգնի բարելավել սիրտ-անոթային համակարգի ընդհանուր վիճակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի