• Latest news

Էլեկտրոնային ծխախոտը եւս թոքերի քաղցկեղ է առաջացնում. հետազոտություն

10 հոկտեմբերի, 2019  22:24

Էլեկտրոնային ծխախոտը, ինչպես եւ սովորական ծխախոտը, թոքերի քաղցկեղ է առաջացնում: Նյու Յորքի համալսարանի բժշկական դպրոցի վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նման ծխախոտի ծուխը ընդամենը մեկ տարում լաբորատոր մկների 23%-ի մոտ թոքերի քաղցկեղ է առաջացրել:

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, մկների 58%-ի մոտ բջիջները փոխվել են՝ մոտենալով անոմալ բաժանման փուլին, որը բնորոշ է օնկոլոգիական հիվանդություններին:

Հետազոտության ընթացքում կենդանիներին բաժանել են 3 մասի: Առաջին խմբի մկները (40 մուկ) 54 շաբաթվա ընթացքում ենթարկվել են նիկոտինով էլեկտրոնային ծխախոտի ծխի ազդեցությանը: Երկրորդ խումբը (20 մուկ) ենթարկվել է առանց նիկոտինի էլեկտրոնային ծխախոտի ծխի ազդեցությանը: Երրորդ խումբը հսկողական է եղել:

Արդյունքում պարզվել է, որ առաջին խմբի 40 մկներից 9-ի մոտ թոքերի քաղցկեղ է առաջացել: Բացի այդ, գիտնականները 40 մկներից 23-ի մոտ հիպերպլազիա՝ հյուսվածների գերաճ են հայտնաբերել, որը եւս բնորոշ է քաղցկեղի համար:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի