• Latest news

Ամերիկուհին քիչ էր մնացել մահանար տոքսիկ շոկի ախտանշանից, որի պատճառը միջադիրն էր

11 հոկտեմբերի, 2019  12:14

Հյուսիսային Կարոլինայի բնակչուհին զգուշացնում է կանանց գերներծծող միջադիրների օգտագործման հնարավոր վտանգի մասին այն բանից հետո, երբ հազիվ փրկվել է մահից տոքսիկ շոկի ախտանշանից (հազվադեպ, բայց վտանգավոր վարակ, երբեմն կապված կանացի հիգիենայի պարագայի հետ), տեղեկացնում է FoxNews-ը։

Գրետա Զարատեին թվում էր, թե հիվանդացել է գրիպով այն նույն օրը, երբ նրա մոտ դաշտան է սկսվել։ Նա անկողնում է մնացել մի քանի օր եւ օգտագործել դեղեր մրսածության եւ գրիպի դեմ։ Բայց դրանք չեն օգնել։ Նրա վիճակը շարունակել է վատանալ։

Արդյունքում՝ նա դիմել է բժիշկներին։ Անալիզները ցույց են տվել, որ նրա մոտ շատ ցածր է արյան ճնշումը եւ մեծացած է փայծաղը։ Հեշտոցից քսուք վերցնելուց հետո բժիշկներն ախտորոշել են՝ տոքսիկ շոկի ախտանշան։ Վարակը կարող էր առաջացած լինել ոսկեգույն ստաֆիլակոկի կամ А խմբի ստրեպտոկոկի մանրէներից։ Թեեւ դա հաճախ կապված է գերներծծող միջադիրների օգտագործման հետ, դա կարող է հանդիպել նաեւ բոլորի, ներառյալ երեխաների մոտ։ Հնարավոր ախտանշանները ներառում են հանկարծակի բարձրացած ջերմությունը, ցածր արյան ճնշումը, սրտխառնոցը, լուծը, ցանը, գիտակցության մթագնումը, մկանային ցավերը, աչքերի, բերանի եւ կոկորդի կարմրությունը, ցնցումները եւ գլխացավերը։

Բժիշկները պարզել են, որ ստաֆիլակոկային վարակը Զարատեի արյան մեջ առաջ է եկել հեշտոցի պատի փոքր քերծվածքներից, որոնք առաջացել են միջադիրը հանելիս։

«Ես չգիտեի, որ միջադիրի չափը պետք է փոխել՝ կախված դաշտանի ինտենսիվությունից։ Սուպերմիջադիրները պետք է օգտագործել միայն առատ արյան ժամանակ»,- ասել է հինգ երեխաների մայր Զարատեն։ «Երբ ձեր մարմնից պոկում եք չոր միջադիրը, այն փոքր քերծվածքներ է թողնում հեշտոցի պատին, որոնք թույլ են տալիս մանրէներին թափանցել արյան հոսքի մեջ, եւ դա այն է, ինչ պատահեց ինձ հետ»։

Զարատեին արյան փոխներարկում կատարեցին, հակաբիոտիկներ տվեցին՝ նրա օրգանիզմը վարակից մաքրելու համար։ Նրա խոսքով՝ նա չորս օր մնացել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում եւ 11 օր՝ հիվանդանոցում։

Լուսանկարները՝ SWNS

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի