• Latest news

Վիագրան կարող է օգնել դոնորական ցողունային բջջիներ ստանալ ոսկրածուծի փոխպատվաստման համար

11 հոկտեմբերի, 2019  13:20

Կալիֆոռնիական համալսարանից հետազոտողները  ցուցադրել են ոսկրածուծի փոխպատվաստման համար դոնորական ցողունային բջիջներ ստանալու նոր արագ մեթոդը վիագրայի եւ Plerixafor կոչվող դեղամիջոցի համակցության օգտագործմամբ, փոխանցում է MedialXpress-ը:

Ոսկրածուծի փոխպատվաստումը, որն օգտագործվում է հիմնականում քաղցկեղի բուժման համար, կենսականորեն կարեւոր միջամտություն է ցողունային բջիջների վերականգնման համար, որոնք մարդու կյանքի ամբողջ ընթացքում արյան նոր բջիջներ են գեներացնում: Այս արյունաստեղծ բջիջները սովորաբար գտնվում են միայն ոսկրածուծում: Փոխպատվաստման համար դրանց ստացումը սկզբնապես պահանջում էր ազդրի ոսկորի շաղափում եւ հատուկ ասեղի օգտագործում անմիջաբար ոսկրածուծից բջիջները վերցնելու համար: Հիմա առավել տարածված է արյունից հավաքելը՝ դեղեր օգտագործելով, որ ցողունային բջիջներին ստիպեն ոսկրածուծից տեղափոխվել արյան հոսք:

Ոսկրածուծից ցողունային բջիջներն արյան հոսք մղելու համար դեղերի ընդունման ստանդարտ սխեման պահանջում է մի քանի օր շարունակ GCSF աճի գործոնի ամենաօրյա ներարկումներ՝ նախքան ցողունային բջիջներ հավաքել կարողանալը, սովորաբար GCSF ներարկումներից 4-5 օր հետո: Չնայած այս սխեման պակաս ինվազիվ է, քան բջիջներ հանելը անմիջաբար ոսկրածուծից, այն ոչ միշտ է հաջող լինում, հաճախ ոսկորներում ցավ է առաջացնում եւ այլ կողմնակի էֆեկտներ:

Հոկտեմբերի 10-ին Stem Cell Reports-ում հրապարակված նոր հետազոտությունը այլընտրանքային մեթոդ է ցուցադրում, որը ոսկրածուծից ցողունային բջիջները հավաքում է ընդամենը 2 ժամում: Այն ներառում է վիագրայի դեղաչափի մեկանգամյա ընդունում՝ հաջորդող Plerixafor-ի երկժամյա ներարկմամբ:

«Մեր մոտեցումը կարող է զգալիորեն մեծացնել պացիենտների թիվը, որոնք ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունեն»,- ասում է Կալիֆոռնիական համալսարանի բիոմոլեկուլյար ինժեներիայի պրոֆեսոր Կամիլլա Ֆորսբերգը:

Ֆորսբերգի լաբորատորիան հետազոտություն է կատարել մկների վրա, հետազոտողներից պահանջվում է կլինիկական փորձարկումներ անցկացնել մարդկանց վրա՝ հաստատելու համար նոր մեթոդի անվտանգությունն ու արդյունավետությունը: Սակայն երկու դեղամիջոցն էլ արդեն ստացել է ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկման վարչության (FDA) հավանությունը եւ համեմատաբար էժան են, ասել է Ֆորսբերգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի