• Latest news

Կրծքի կաթը կարող է նոր սերնդի համար հակաբիոտիկ դառնալ

11 հոկտեմբերի, 2019  20:09

Կրծքի կաթի մեջ նյութեր են պարունակվում, որոնք թույլ են տալիս պայքարել վտանգավոր բակտերիաների դեմ՝ պարզել են National Jewish Health հոսպիտալի եւ Այովայի համալսարանի մասնագետները: 

MedicalXpress-ը նշում է, որ խոսքը գլիցերին մոնոլաուրատի մասին է, որի կոնցենտրացիան կրծքի կաթի մեջ ավելի քան 200 անգամ շատ է, քան կովի կաթի մեջ: Իսկ մանկական սննդի մեջ այդ նյութը բացակայում է:

Գիտնականները նշում են, որ այդ նյութը կարող է հակաբակտերիալ միջոցի հիմք դառնալ, ընդ որում դրա արտադրման համար մեծ գումար չի պահանջվի: Տվյալ պահին խոսքը կովի կաթի կամ մանկական խառնուրդի մեջ այդ նյութի ավելացումն է:

Հատկանշական է, որ միացությունը պայքարում է միայն վտանգավոր մանրէների դեմ: Փորձարկումները ցույց են տվել, որ մարդկային կրծքի կաթը խոչընդոտում է Bacillus subtilis-ի եւ Clostridium perfringens-ի աճին: Ընդ որում, ա.  

աի մեջ աաոչ միայն վտանգավոր մաաԿարեւոր է, որ գլիցերին մոնոլաուրատի ազդեցությունից օգտակար Enterococcus faecilis-ները չեն տուժել:

Ինչպես նաեւ հաստատվել է, որ կովի կաթի մեջ միացության ավելացումն ապրանքն օժտել է հակամիկրոբային ակտիվությամբ, ինչի հետեւանքով ճնշվել է էպիթելային հյուսվածքների, աղիքների, լորձաթաղանթի բորբոքումը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի