• Latest news

Ինչո՞ւ է անհրաժեշտ մշտապես վերահսկել քաշը

12 հոկտեմբերի, 2019  09:52

Եթե մարդու մարմնի զանգվածը տարիքին զուգահեռ սկսում է աճել, ապա միաժամանակ նրա մոտ 30-50 տոկոսով մեծանում է քաղցկեղի մի քանի տեսակների զարգացման հավանականությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ավստրալացի գիտնականների նոր հետազոտությունը:

Գիտնականների տվյալներով՝ մարդիկ, որոնց քաշը մինչեւ 30 տարեկանը մնացել է կայուն, իսկ դրանից հետո մեծացել է, ենթակա են քաղցկեղի զարգացման ավելի մեծ վտանգի, քան նրանք, ովքեր առողջ քաշ են պահպանել նաեւ հասուն տարիքում:

Գիտնականներն այսպիսի եզրակացության են հանգել Վիկտորիա նահանգի պետական կլինիկաներում 30 500 պացիենտների հետազոտությունից հետո: Պարզվել է, որ մարմնի զանգվածի ինդեքսը որքան մեծ է եղել, այնքան մեծ էր ճարպակալման հետ կապված ուռուցքային հիվանդությունների 13 տեսակների զարգացման հավանականությունը:

Մարմնի ավելորդ զանգվածը հավանականությունը մեծացնում է 30 տոկոսով, իսկ լիարժեք ճարպակալման առկայությունը՝ 50 տոկոսով: Ուստի փորձագետները խորհուրդ են տալիս սեփական քաշը վերահսկել ամբողջ կյանքի ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի