• Latest news

Բրիտանացի պլաստիկ վիրաբույժները մտահոգված են «բրազիլական ձգման» մեթոդի տարածվածությամբ

13 հոկտեմբերի, 2019  20:26

Բրիտանական Էսթետիկ պլաստիկ վիրաբույժների ասոցիացիան (BAAPS) կքննարկի հարցն այն մասին, թե որքանով է անվտանգ «բրազիլական ձգման» միջամտությունը Մեծ Բրիտանիայում իրականացնելու համար:

Փորձագետների խումբը կգնահատի վերջին տվյալները եւ որոշում կկայացնի այն մասին, թե պե՞տք է արդյոք հետեւել 2018 թվականին հրապարակված ուղեցույցին, որը նախազգուշացրել է վիրաբույժներին վիրահատությունն անցկացնելու վտանգների մասին դրա հետեւանքով բարձր մահացության պատճառով: Եթե այդ ձեռնարկը հաստատվի, այն, ըստ էության, կարգելի այդ վիրահատությունը Մեծ Բրիտանիայում՝ չնայած վիրաբույժները տեսականորեն կարող են չհետեւել այդ խորհուրդներին:

Վերջին հինգ տարիներին ավելի հանրահայտ դարձած այդ վիրահատության առնչությամբ անհանգստությունը կապված է լուրջ հիվանդությունների եւ մահված մի շարք դեպքերի հետ: Հայտնի է, որ երկու բրիտանուհի է մահացել վիրահատությունից հետո, եւ կան մտահոգություններ, որ ամբողջ աշխարհում կան մինչեւ անգամ հարյուրավոր զոհեր, CNN-ին հայտարարել է BAAPS-ի նախագահ եւ պլաստիկ վիրաբույժ Փոլ Հարիսը:

Մեծ Բրիտանիայում ավելի քան 6000 ֆունտ ստերլինգ (շուրջ 7400 ԱՄՆ դոլար) արժեցող վիրահատությունը ներառում է ճարպի հեռացում պացիենտի մարմնի մասերից մեկից եւ դրա ավելացում հետույքի հատվածում չափսը մեծացնելու եւ կլորավուն ձեւ հաղորդելու համար: Սակայն կա ռիսկ, որ ճարպը կհայտնվի խոշոր երակներում, որից հետո այն կարող է հայտնվել սրտում կան ուղեղում՝ առաջացնելով «ճարպային էմբոլիա», որը եւ կարող է հանգեցնել մահվան:

2017 թվականին ամբողջ աշխարհում 692 վիրաբույժների շրջանում անցկացված անանուն հարցման տվյալներով՝ 32 բժիշկ հայտնել է մահվան դեպքերի մասին, իսկ 103-ը՝ ճարպային էմբոլիայի ոչ ճակատագրական հետեւանքների մասին:

«Ներկայումս չկան երաշխիքներ, որ ճարպը չի տեղաշարժվի (մկանների միջեւ՝ հասցնելով պոտենցիալ վնաս)»,-նշել է Հարիսը:

BAAPS-ին հատկապես մտահոգում է Պլաստիկ վիրաբուժության նպատակով տուրիզմը: Հարիսն ասել է, որ այդ վիրահատությունը հատկապես տարածված է Լատինական Ամերիկայում՝ ներառյալ Բրազիլիան եւ Մեքսիկան, ինչպես նաեւ անցկացվել է Թուրքիայում:

«Ես հենց նոր ընդունել եմ հիվանդի, որն արել է այդ վիրահատությունն արտասահմանում: Նա գտնվում էր ինտենսիվ թերապիայի փուլում, եւ արդյունքում կորցրել է իր բոլոր մատները»,-ասել է բժիշկը: «Կինը գտնվում էր հիվանդանոցում 8 ամիս շարունակ եւ վիրահատվել էր 23 անգամ: Եւ նրան հաջողվել է ողջ մնալ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի