• Latest news

Հարսանիքներ կազմակերպողը մահացել է անչափ կծու ձկան կարկանդակ ուտելուց հետո

12 հոկտեմբերի, 2019  14:17

Հարսանիքներ կազմակերպող 51-ամյա բրիտանացին մահացել է անչափ կծու ձկան կարկանդակ ուտելուց հետո, որն ուժեղ այրել է նրա կոկորդը՝ առաջացնելով շնչուղիների այտուց, փոխանցում է FoxNews-ը:

Դարրեն Հիքին ձկան կարկանդակը համտեսել էր հարսանիքի ժամանակ: Այրվածքի ցավը կաթված տարած Հիքիին ստիպել է բժշկական օգնության համար դիմել անհետաձգելի օգնության բաժանմունք: Նրան տուն են ուղարկել ացետամինոֆենով եւ ասել, որ ցավի սաստկանալու դեպքում վերադառնա:

Այդ երեկո նրա գործընկերը լսել է, թե Հիքին ինչպես է «խռխռում» եւ տեսել է, որ նա շնչահեղձ է լինում:

Հիքիին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Բոլթոնի Թագավորական հիվանդանոց, որտեղ նույն երեկոյան կեսգիշերն անց հայտարարվել է, որ նա մահացած է: Նրա մահը վրա էր հասել տորթը համտեսելուց հետո գրեթե 12 ժամ անց:

Վերջերս կատարված մահվան քննությամբ պարզվել է, որ կոկորդի այրվածքներն առաջացրել են ուժգին ցավ եւ ուռածություն: Նրա շնչուղիների այտուցը վերջնարդյունքում նրան զրկել է շնչելու եւ կլլելու հնարավորությունից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ