• Latest news

4 տարում 23-ամյա տղան հասել է 233 սմ-ի եւ շարունակում է աճել

12 հոկտեմբերի, 2019  20:10

Պակիստանի Խայբեր Պախտունխվա նահանգի Մանշոհրա քաղաքի 23-ամյա բնակիչ Մուհամմեդ Ամին Տանոլին գուցե երկրագնդի ամենաբարձրահասակ տղամարդն է։ Նրա հասակը 233 սմ է, եւ նա շարունակում է աճել։

Ինչպես հաղորդում է Daily Mirror թերթը, Մուհամմեդի հասակը 16 տարեկանում եղել է ընդամենը 152 սմ, սակայն 4 տարի անց ավելացել է 41 սմ-ով։ Ընդ որում, նրա հարազատները միջին հասակի են։

Մուհամմեդը չի ամաչում իր հասակից եւ հպարտանում է իր յուրահատկությամբ։ Ամեն շաբաթ նրանց տուն խնամախոսներ են գալիս, սակայն երիտասարդը չի շտապում ամուսնանալ։ Նա ցանկանում է նախ աշխատանքի տեղավորվել։

Անսովոր կազմվածքի պատճառով Մուհամմեդի համար դժվար է հագուստ ընտրելը եւ տրանսպորտից օգտվելը։

Վերջին ամիսներին նա աճել է եւս 7,6 սմ-ով։

Գինեսի ռեկորդների գրքում ամենաբարձրահասակ մարդու կոչումը կրում է 36-ամյա թուրք Սուլթան Քյոսենը, որի հասակը 251 սմ է։

Իսկ ամենաբարձրահասակ աղջիկն ապրում է Չինաստանում։ Չժան Ցզիյուի հասակը 208 սմ է։ Մինչ այդ, Գինեսի ռեկորդների գրքում արձանագրված էր անգլիական Սաութգեմփթոն քաղաքի 12-ամյա բնակչուհի Սոֆի Հոլինզը։ Սակայն նրա հասակն ընդամենը 188 սմ է։ Հայտնի չէ, պատրաստվում է արդյոք Չժանի ընտանիքը նրան գրանցել որպես նոր ռեկորդակրի։ 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի