• Latest news

Էլեկտրոնային ծխախոտները նույնքան վնասակար են, որքան սովորականները․ մասնագետ

12 հոկտեմբերի, 2019  18:58

Կարծիքը, թե իբր էլեկտրոնային ծխախոտները «պակաս վնասակար են», քան սովորականները, ընդամենը մոլորություն է, ինչպես վկայում է Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Պետրոսյանը։ Ըստ նրա, երբ խոսքը առողջության համար վնասակարության մասին է, չի կարելի ասել, թե ինչ-որ բան «պակաս վնասակար» է, քան մեկ այլ բան։

«Ինչպե՞ս ենք մենք չափում վնասակարության աստիճանը։ Եթե մարդը, որ ծխում է սովորական ծխախոտներ, մահանում է 13 տարի շուտ, ապա մարդը, որ ծխում է էլեկտրոնային, օրինակ, մահանում է 7 տարի շուտ։ Կարո՞ղ ենք արդյոք մենք ասել, որ կարելի է էլեկտրոնային ծխախոտ ծխել։ Երկու դեպքում էլ մարդու առողջությանը լուրջ վնաս է հասցվում, եւ խոսել այն մասին, թե ինչ-որ բան պակաս վնասակար է, տեղին չէ»,- ասաց մասնագետը։

Նրա խոսքերով, գիտությանն անհրաժեշտ է եղել մոտ 60 տարի, որպեսզի հասկանանք, որ ծխելը վտանգավոր է առողջության համար եւ առաջացնում է մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ ուռուցքային եւ սրտանոթային։ Էլեկտրոնային ծխախոտների վտանգները ժամանակակից գիտության պայմաններում ակնհայտ են դարձել շատ ավելի վաղ, դրա համար տասնամյակներ պետք չեն եղել։ Ու թեեւ գիտությանը դեռեւս հայտնի չեն այդ նոր արտադրանքի հետ կապված բոլոր վտանգները, մասնագետները կարող են վստահորեն հաստատել, որ այն կանցեռոգեն է եւ վտանգավոր, բոլորովին ինչպես սովորական ծխախոտը։

Նշենք, որ վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ էլեկտրոնային ծխախոտները նույնպես թոքերի քաղցկեղ են առաջացնում։ Ավելին, նույնիսկ մեկանգամյա օգտագործումից հետո դրանք ազդում են արյունատար անոթների վրա։

Քանի որ էլեկտրոնային ծխախոտների հետ կապված վտանգների մասին տվյալները օրեցօր ավելի են շատանում, շատ երկրներում ակտիվ պայքար են սկսում այդ արտադրանքի դեմ՝ Միացյալ Նահանգների իշխանությունները ուզում են զգալիորեն սահմանափակել երկրում էլեկտրոնային ծխախոտների վաճառքը, իսկ Հարավային Կորեայում առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարությունը հասարակությանը խորհուրդ է տվել խուսափել վեյպերի օգտագործումից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի