• Latest news

Թուլությունից դժգոհող կնոջ մոտ կես մետրանոց ուռուցք հայտնաբերվեց

14 հոկտեմբերի, 2019  18:07

52-ամյա պացիենտուհին Մոսկվայից, որը դժգոհել էր ընդհանուր թուլությունից եւ մեծացած որովայնից, կես մետրանոց ուռուցք ուներ։

Ինչպես տեղեկացնում է «Մոսկվա» գործակալությունը, համակարգչային տոմոգրաֆիան կնոջ մոտ, որի անունը չի նշվում, ձվարանի ուռուցք հայտնաբերեց, որն այնքան մեծ էր, որ հասնում էր մինչեւ թոքերի ստորին մասերը։

Ուռուցքը չափերով հասնում էր 50x40 սանտիմետրի։ Վիրաբույժները որոշել են հեռացնել ուռուցքը, դրա հետ միասին՝ նաեւ արգանդն ու մեծ ընդերացանցը։

Մի քանի օր հիվանդանոցում անցկացնելուց հետո կնոջը դուրս գրեցին բավարար վիճակում՝ խորհուրդ տալով կանոնավորապես ստուգվել բժիշկների մոտ՝ ուռուցքի կրկնակի գոյացումը կանխելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի