• Latest news

Հակաթույնով իմպլանտը կփրկի թմրանյութերի գերդոզավորման դեպքում

15 հոկտեմբերի, 2019  22:23

Ամերիկյան ինժեներները մշակում են փոքրիկ իմպլանտ, որն ունակ է գրանցել օփիումատիպերի գերդոզավորումը եւ վայրկենական արյան մեջ նալոքսոն արտանետել, հայտնում է Naked-Science-ը։

Այդ սպառնալիքի դեմ պայքարի համար Առողջապահության ամերիկյան ազգային ինստիտուտները (NIH) իրականացնում են HEAL (Helping to End Addiction Long-term) ոչ պակաս զանգվածային նախաձեռնությունը։ Միայն 2019 թ․ ընթացքում ԱՄՆ կառավարությունը մոտ միլիարդ դոլար կբաշխի «օփիումային ճգնաժամի» խնդրի լուծման համար։ Այդ գումարից 10 միլիոնը հինգ տարով տրամադրվել է Ջոն Ռոջերսի թիմին։ Այս մասին ասվում է Հյուսիսարեւելյան համալսարանի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Գիտնականները եւ ինժեներները մշակում են փոքրիկ սարք, որը կկարողանա հետեւել ծանր գերդոզավորմանը եւ գիտակցության կորստին՝ գրանցելով արյան մեջ թթվածնի բաղադրությունը։ Ստեղծողների մտադրությամբ, «ֆլեշի չափի ցուցիչը» կարելի կլինի իմպլանտավորել մաշկի տակ, եւ դրա ծավալի մեծ մասը կզբաղեցնի հակաթույների սրվակը։

Բացի այդ, նախագծված սարքը կներառի անլար կապի համակարգ, միկրոսկոպիկ պոմպեր եւ թթվածնի մակարդակը ցույց տվող քիմիական ցուցիչ։ Դրա բաղադրության միանգամից ընկնելը արյան մեջ հանգեցնում է նալոքսոնի՝ օփիումային ռեցեպտորների հակաթույնի դոզայի վայրկենական ներարկման։ Նալոքսոնը լայնորեն օգտագործվում է համապատասխան թմրանյութերի գերդոզավորման ժամանակ։

Առայժմ սարքը գտնվում է մշակման միայն առաջին փուլում։ Այնուամենայնիվ, հեղինակները վստահ են, որ դրա ստեղծման համար իրենց հատկացված հնգամյա ժամկետը կավարտվի, եւ այն կարող է ոչ քիչ կյանքեր փրկել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի