• Latest news

Հղիությունից առաջ սթրեսը կապել են աղջիկ ծնվելու ավելի մեծ հավանականության հետ

16 հոկտեմբերի, 2019  09:54

Հղիանալուց կարճ ժամանակ առաջ ընկճվածություն կամ անհանգստություն վերապրած կանայք ավելի հաճախ են աղջիկների ծնում, քան այն ապագա մայրերը, որոնք ավելի հանգիստ են: Այսպիսի եզրակացություն է կատարել ամերիկացի հետազոտողների խումբը, հայտնում է Proceedings of the National Academy of Sciences-ը:

Գիտնականներին այսպիսի հետազոտություն անցկացնելու մտքին դրդել են վիճակագրական տվյալները, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ում ազգային աղետներից հետո՝ Համաշխարհային առեւտրի կենտրոնի պայթյուն կամ կամ երկրի նախագահ Ջոն Քենեդու սպանություն, երկրում աղջիկներ ավելի շատ են ծնվել, քան տղաներ:

Փորձին մասնակցել են 187 հղի կանայք: Մասնագետները նրանց հոգեբանական վիճակը վերլուծել են սթրեսի մակարդակի 27 տարբեր ցուցանիշների հիման վրա: Փորձագետները ստացած տվյալները համեմատել են ապագա երեխայի սեռի հետ: Արդյունքները ցույց են տվել, որ ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական սթրես վերապրած կանայք ավելի հաճախ են աղջիկներ ծնել:

Գիտնականները պարզել են, որ աղջիկների եւ տղաների հարաբերակցությունը այն ապագա մայրերի մոտ, որոնք սթրես են տարել՝ կապված օրվա անբավարար ռեժիմի, ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ այլ զգալի պատճառների հետ, կազմել է 9:4, իսկ հոգեբանական սթրես տարած կանանց մոտ՝ 3:2: Աշխատանքի հեղինակներն այս երեւույթը բացատրում են այն հանգամանքով, որ արական սեռի սաղմերին ավելի շատ ժամանակ է հարկավոր, զարգացման վաղ փուլերն անցնելու համար: Սա նրանց ավելի խոցելի է դարձնում մոր արգանդում անբավարար օպտիմալ պայմանների նկատմամբ:

Հետազոտության ղեկավար, Կուլումբիական համալսարանի (Նյու Յորք) Բժշկական կենտրոնի պրոֆեսոր Քեթրին Մոնկի կարծիքով՝ ավելի մեծ վտանգի են ենթարկվում այն հղիները, որոնք մինչեւ երեխայի ծնվելը ենթարկվում են չափազանց երկարատեւ հոգեբանական ծանրաբեռնվածության, ինչպես նաեւ տառապում են դեպրեսիայով: «Մեր աշխատանքն ապացուցում է, որ մոր հոգեկան առողջությունը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն հենց իր, այլեւ ապագա երեխայի համար»,- ընդգծել է Մոնկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի