• Latest news

Օդի աղտոտվածության հետ է կապվում վիժումների ռիսկի բարձրացումը

16 հոկտեմբերի, 2019  12:28

Եթե հղի կինն ապրում է խիստ աղտոտված օդի պայմաններում, նա կարող է պտուղը կորցնել հղիության առաջին 14 շաբաթներում։ Նման եզրահանգման են եկել գիտնականները, որոնք հետազոտել են 250 հազար չինուհու, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Nature Sustainability-ին։

Մրի եւ փոշու մասնիկներն օդում ամբողջ աշխարհում շատ քաղաքների (ինչպես մեծ, այնպես էլ ոչ շատ մեծ) ամենօրյա խնդիրն են։ Համաձայնն ԱՀԿ տվյալների՝ օդի աղտոտվածության հետ են կապվում միլիոնավոր մահեր ամբողջ աշխարհում։ Շատ մանր մասնիկները կարող են թափանցել ոչ միայն թոքերի եւ արյան մեջ, այլեւ հայտնվել ընկերքում։ Սա այն օրգանն է, որը շատ լավ է պաշտպանված դրսից այնտեղ ինչ-որ բան հայտնվելուց։ Ուստի, օդի աղտոտվածությունը կարող է ազդել ոչ միայն մեծահասակների, այլեւ դեռեւս չծնվածների առողջության վրա։

Ավելի շատ բան իմանալու համար, թե ինչպես կարող է դա ազդել ապագա երեխաների վրա, չինացի գիտնականները վերլուծել են Պեկինի ավելի քան 255 հազար բնակչուհիների բժշկական քարտերի տվյալները եւ դրանք համեմատել օդի աղտոտվածության հետ այն շրջաններում, որտեղ նրանք ապրում են։ Նրանք հետեւել են, թե օդում որքան են 2,5 մկմ-ից ոչ պակաս չափի մասնիկները, ինչպես նաեւ վնասակար գազերը՝ ծծմբի երկօքսիդը, օզոնը եւ շմոլ գազը։

Պարզվել է, որ հետազոտությանը մասնակցած հղի կանանց 6,8 տոկոսի (այսինքն՝ ավելի քան 17 հազար մարդու) մոտ եղել են վիժումներ։ Վիճակագրական վերլուծությունը ցույց է տվել, որ օդի աղտոտվածության եւ վիժման ռիսկի միջեւ կա ստույգ կապ։ Օրինակ, եթե օդում առկա է ծծմբի երկօքսիդի թեկուզեւ 10 մկգ/մ3, գազ, որը մթնոլորտում հայտնվում է էլեկտրակայանների աշխատանքի եւ արտանետվող գազերի հետեւանքով, ապա վիժման ռիսկը բարձրանում է 41 տոկոսով։ Աղտոտող միացությունների խտության հետագա ավելացումը 52 տոկոսով մեծացրել է երեխային կորցնելու հավանականությունը։ Միեւնույն ժամանակ, այդ ռիսկը բարձր է 39 տարեկանից բարձր կանանց, ինչպես նաեւ նրանց մոտ, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ, այսինքն՝ նրանց պարագայում, ովքեր շատ ժամանակ են անցկացնում բաց օդում։

Գիտնականներն առայժմ պարզել են միայն կապի փաստը, բայց վիժում առաջացնող մեխանիզմով դեռեւս չեն զբաղվել։ Դա գալիք հետազոտությունների հարց է։ Աշխատանքի հեղինակները հույս ունեն, որ իրենց ստացած արդյունքները կգրավեն Չինաստանի իշխանությունների ուշադրությունը, որոնք կարող են ազդել շրջակա միջավայր վնասակար արտանետումների ծավալի վրա։

Վերջին տարիներին օդի աղտոտվածության հետ կապված մահացությունների քանակով առաջին տեղերը զբաղեցնում են Չինաստանը եւ Հնդկաստանը, օրինակ՝ 2017 թվականին եղել են 850 հազար եւ 670 հազար մահվան դեպքեր՝ համապատասխանաբար։ Ռուսաստանում վերջին տարիներին այդ թիվը նվազել է, բայց եւ այնպես, բարձր մակարդակի է՝ տարեկան մոտ 120 հազար մարդ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի