• Latest news

Աշխատանքն ու պատշաճ աշխատավարձը փրկում են վաղաժամ մահվանից. գիտնականներ

16 հոկտեմբերի, 2019  15:30

Մաքս Պլանկի անվան հասարակության ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտը ապացուցել է, որ ցածր աշխատավարձը կապ ունի մահվան բարձր ռիսկի հետ: Գիտնականներն ուսումնասիրել են՝ ինչպես է մարդու սոցիալ-տնտեսական կարգավիճակը (կրթության մակարդակը, եկամուտը, աշխատանքի առկայությունը կամ բացակայությունը) ազդում մահվան ռիսկի վրա հաջորդ տարվա ընթացքում:

Վերլուծության են ենթարկվել 27 մլն մարդու տվյալներ: 2013-ին այդ մարդիկ 30-59 տարեկան են եղել: Պարզվել է՝ գործազրկությունը մեծացրել է վաղաժամ մահվան ռիսկը գրեթե 2 անգամ: Կարեւոր է նաեւ եկամտի մակարդակը, հատկապես՝ տղամարդկանց համար: Այդպիսով, ամենացածր եկամտի մակարդակով մարդկանց 20%-ի շրջանում մահացության ցուցանիշները եղել են 150%-ով բարձր, քան ամենահարուստների 20%-ի շրջանում:

Իր հերթին, կրթության ցածր մակարդակը մեծացրել է տղամարդկանց մոտ վաղաժամ մահվան ռիսկը 30%-ով: Միեւնույն ժամանակ, կանաց մոտ աղքատության եւ վաղաժամ մահվան միջեւ կապն ավելի քիչ արտահայտված է եղել: Չնայած դրան՝ կանանց մոտ եւս մշտական աշխատանքի բացակայությունն ու կրթության ցածր մակարդակը մեծացրել են վաղաժամ մահվան ռիսկը:    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի