• Latest news

Գիտնականները դեղամիջոց են մշակում, որը կանխում է ինֆարկտի ճակատագրական հետեւանքները

17 հոկտեմբերի, 2019  15:39

Ամեն տարի աշխարհում սրտի կաթվածից մահանում է մոտ 10 մլն մարդ, իսկ ինֆարկտից՝ ավելի քան 6 մլն մարդ: Սրտի կաթվածի պատճառ են զարկերակային արյան հոսքը փակող թանձրուկները: Արդյունքում հյուսվածքները զրկվում են օդից, եւ հյուսվածքի նեկրոզ է սկսվում:

Ժնեւի համալսարանի հետազոտողները նշում են, որ դրա պատճառ է նյութերի սինթեզը, որը նրանք անվանել են դեզոքսիդիհիդրոցերամիդ, գրում է MedicalXpress-ը:

Փորձերի արդյունքները հրապարակվել են Nature Metabolism-ում:

«Ի՞նչն է տվյալ դեպքում ներկրոզի հանգեցնում»,- հարց է ուղղում կենսաքիմիայի պրոֆեսոր Հովարդ Ռիզմանը:

Ոչ բոլոր կենդանիներն են զգայուն թթվածնի բացակայության հանդեպ. օրինակ, որդերը կարող են առանց թթվածնի ապրել 3 օր, կրիաների որոշ տեսակներ՝ մի քանի ամիս, իսկ մանրէների որոշ տեսակներ՝ անորոշ ժամանակ:

Նրանք հայտնաբերել են, որ որդերի մոտ անոքսիայի ժամանակ դեզոքսիդիհիդրոցերամիդի վտանգավոր մակարդակ է առաջանում: Հենց դա է եղել կաթնասունների մոտ հյուսվածքի նեկրոզի եւ թթվածնի անբավարարության միջ կապի պատճառը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի