• Latest news

Մանկական սննդի մեջ կարող են վտանգավոր ծանր մետաղներ լինել

19 հոկտեմբերի, 2019  11:19

Մանկական սննդի մեջ կարող են վտանգավոր ծանր մետաղներ լինել՝ պարզվել է հետազոտության ընթացքում, որը կազմակերպել է Healthy Babies Bright Futures-ը (HBBF):

The Daily Mail-ը նշում է, որ ուսումնասիրվել է ԱՄՆ-ում մանկական 168 սննդամթերք: Պարզվել է, որ մանկական սննդամթերքի նմուշների 95 տոկոսում կա առնվազն մեկ ծանր մետաղ:

Ստուգված սննդամթերքի 94 տոկոսը պարունակել է արճիճ, 75 տոկոսը՝ կադմիում, 73 տոկոսը՝ մկնդեղ, 32 տոկոսը՝ սնդիկ: Ընդ որում, ամեն 4-րդ նմուշում միանգամից 4 ծանր մետաղ է հայտնաբերվել: Ամենավտանգավոր են ճանաչվել բրնձի, գազարի, քաղցր կարտոֆիլի եւ մրգահյութերի հիմքով սննդամթերքները:

Հայտնաբերված միացությունները կարող են ազդել զարգացող ուղեղի վրա՝ նվազեցնելով երեխայի IQ-ն: Ավելին, բացասական ազդեցությունը կարող է կուտակային բնույթ ունենալ. որքան շատ է երեխան նման սննդամթերք օգտագործում, այնքան շատ է այն ազդում նրա առողջության վրա:

Յուրաքանչյուր 9 սննդամթերքից միայն մեկում ծանր մետաղներ չեն հայտնաբերվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի