• Latest news

Գիտնականները ֆիլտր են մշակել, որը կարող է փրկել արյան վարակով պացիենտներին

19 հոկտեմբերի, 2019  12:43

Մոսկվայի պետական համալսարանի գիտական պարկի գիտնականները նոր միջոց են ներկայացրել սեպսիսի՝ արյան վարակման դեմ: Ռոսզդրավնադզորն արդեն հավանություն է տվել այդ միջոցի կիրառմանը:

"Ռոսիյսկայա գազետա"-ի հաղորդմամբ՝ վիճակագրության համաձայն սեպսիսի դեպքում մահացությունը կազմում է ավելի քան 30 տոկոս: Արյան համար հատուկ ֆիլտրը կարող է փոխել իրադրությունը: 

Այն գործում է հետեւյալ կերպ. արյունը պոմպի միջոցով մղվում է պոլիմերից պատրաստված ֆիլտրվող տարրով ապարատի միջով: Ֆիլտրի հիմնական խնդիրն է պահել սեպսիսի հետ կապված բակտերիալ լիպոպոլիսախարիդը: Այդպիսով, պացիենտի մարմին մաքուր արյուն է վերադառնում: «Պացիենտի արյունը հատուկ պոմպի միջոցով ոչ մեծ ճնշմամբ անցնում է սորբենտի միջոցով: Արյան բջիջներն ու պլազմայի խոշոր սպիտակուցներն անցնում են դրա միջով, իսկ լիպոպոլիսախարիդները (թունավոր նյութերը)՝ ոչ: Այդպիսով, զտված արյունը վերադառնում է արյունատար համակարգ, իսկ թունավոր նյութերը հեռացվում են օրգանիզմից»,- ասել է սորբենտի հայտնագործող Իվան Բեսոնովը:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի