• Latest news

8 բանջարեղեն, որոնք ցանկալի է ավելի հաճախ օգտագործել

20 հոկտեմբերի, 2019  11:41

Բազմաթիվ մասնագետների կարծիքով՝ բանջարեղենը պետք է լինի ցանկացած սննդակարգի հիմքը, չէ՞ որ այն պարունակում է շատ մանրաթելեր, վիտամիններ եւ հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի բանջարեղեն, որոնք ցանկալի է ավելի հաճախ ուտել.

Սոխ

Հում սոխը պարունակում է շատ հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են բջիջները ազատ ռադիկալների ազդեցության հետեւանքով առաջացող վնասվածքներից: Համարվում է, որ սոխի պարբերական օգտագործումն ամրապնդում է իմունիտետն ու բարձրացնում դիմադրությունը օնկոլոգիական հիվանդությունների նկատմամբ:

Բրոկոլի

Բրոկոլին նույնպես պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք օգնում են օրգանիզմին ոչնչացնել քաղցկեցային բջիջները: Դեռ ավելին, դրանում կան շատ օգտակար վիտամիններ եւ միներալներ, այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորինս հաճախ ուտել բրոկոլի:

Կարմիր պղպեղ

Կարմիր պղպեղում կա շատ վիտամին C, որն անփոխարինելի է աթերոսկլերոզի զարգացումը կանխելու համար:

Սպանախ

Սպանախը պարունակում է կարոտինոիդներ՝ հակաօքսիդանտներ, որոնք կարեւոր են տեսողությունը պահպանելու համար եւ օգնում են կանխարգելել կուրությունը տարեց հասակում:

Եգիպտացորեն

Եգիպտացորենում կա լյուտին հակաօքսիդանտը, որը խոչընդոտում է տարիքային կուրության զարգացմանը:

Ոլոռ

Ոլոռ օգտագործելն օգնում է նվազեցնել ստամոքսի քաղցկեղի զարգացման վտանգը: Դեռ ավելին, դրանում կան սպիտակուցներ, որոնք նույնպես անհրաժեշտ են օրգանիզմին:

Կաղամբ

Կաղամբը վիտամին C-ի հիանալի աղբյուր է, որի օգտագործումը զգալի չափով նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակն ու պաշտպանում սրտի հիվանդությունների առաջացումից:

Ճակնդեղ

Ճակնդեղում պարունակվող նատրիումն ու կալցիումն ապահովում են արյան նորմալ շրջանառությունը, արյունատար համակարգը դառնում է ավելի պաշտպանված անոթային հյուսվածքների կոշտացման բացասական գործընթացից, ինչպես նաեւ զարկերակային ճնշման բարձրացումից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի