• Latest news

Այս սեզոնին գրիպի 3 շտամերի շրջանառություն է սպասվում. մասնագետ  

19 հոկտեմբերի, 2019  15:55

Այս սեզոնին գրիպի 3 շտամերի՝ А H3, А H1 եւ B, շրջանառություն է սպասվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

ԱՀԿ տվյալների համաձայն՝ 2019-2020 թթ. աշխարհում գրիպի 3 շտամերի ակտիվության ամենաբարձր ցուցանիշ է սպասվում: Դրանք են հետեւյալ շտամերը՝

  • А/Brisbane/02/2018 (H1N1) pdm-ի նման վիրուսը;
  • А/Kansas/14/2017 (H3N2)-ի նման վիրուսը;
  • В խմբի վիրուս В/Colorado/06/2017 (В/Victoria/2/87 գիծ); վիրուս, որը նման է B/Phuket/3073/2013-ի (B/Yamagata/16/88 գիծ):

Մասնագետի խոսքով՝ այսօր գիտությանը հայտնի են գրիպի վիրուսի 4 տեսակ՝ А, В, С եւ D: Սակայն դրանցից միայն առաջին 2-ն են հետաքրքրություն ներկայացնում համաճարակաբանության տեսանկյունից: D խմբի վիրուսը, օրինակ, խոցում է միայն խոշոր եղջերավոր անասուններին, մարդկանց վարակման լաբորատոր հաստատված դեպքեր մինչ այժմ չեն գրանցվել:

Մասնագետը նաեւ նշեց, որ А խումբն ունի 144 ենթատեսակ, ընդ որում, դրանցից խաչաձեւ իմունիտետ չի զարգանում: Դա նշանակում է, որ եթե մարդը վարակվել է, օրինակ, A H1N1 գրիպով, ապա որոշ ժամանակ անց նա կարող է վարակվել այլ շտամով, օրինակ՝ A H3N2:

Մասնագետը հիշեցրեց, որ գրիպի կանխարգելման համար անհրաժեշտ է սեզոնից առաջ պատվաստվել, ինչպես նաեւ պարբերաբար լվանալ ձեռքերը, օդափոխել սենյակները, սեզոնին համապատասխան հագնվել եւ զգույշ լինել հիվանդների հետ շփվելիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի