• Latest news

Գրիպը պարզապես ՍՇՎՎ չէ, գրիպը կարող է սպանել․ ԱՀԿ ներկայացուցիչ

19 հոկտեմբերի, 2019  18:54

Գրիպը պարզապես սուր չնչառական վիրուսային վարակ չէ, գրիպը կարող է սպանել՝ զարգացող բարդությունների պատճառով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Եգոր Զայցեւը։

ԱՀԿ-ի տվյալներով, գրիպի բռնկումները ամեն տարի հանգեցնում են 3-5 միլիոն ծանր դեպքերի եւ 390-650 հազար մահվան դեպքերի։ Մահվան պատճառ, որպես կանոն, դառնում են գրիպի հետեւանքով զարգացող բարդացումները, այդ պատճառով ոչ մի դեպքում չի կարելի գրիպին մատների արանքով նայել կամ անտեսել դրա հետ կապված վտանգները։

Գրիպի հետեւանքով բարդացումների զարգացման ռիսկը, մասնագետի խոսքերով, ամենաբարձր վտանգ է ներկայացնում հղի կանանց, 6 ամսականից մինչեւ 5 տարեկան երեխաների, 65 տարեկանից մեծ մարդկանց եւ խրոնիկ հիվանդություններ ունեցողների համար։

Գրիպով չվարակվելու եւ չհիվանդանալու համար խորհուրդ է տրվում առողջ ապրելակերպ վարել, հիվանդ մարդկանց հետ շփվելիս զգուշություն պահպանել, եղանակին համապատասխան հագնվել, հաճախ օդափոխել փակ տարածքները եւ լվանալ ձեռքերը։ Եթե դուք հայտնվել եք տարածքում, որտեղ առանց դիմակի հիվանդ մարդ կա, դուք կարող եք ինքներդ դիմակ հագնել, որպեսզի չվարակվեք։ Իսկ գրիպի պրոֆիլակտիկայի ամենագլխավոր մեթոդը սեզոնից առաջ պատվաստումն է։

Նա հավելեց, որ առաջին հերթին պետք է պատվաստվեն վերը թվարկված ռիսկային խմբի մարդիկ, ինչպես նաեւ բուժաշխատողները, քանի որ նրանք շատ են աշխատում հիվանդների հետ եւ նույնպես կարող են վարակվել։

Եթե դուք, այնուամենայնիվ, հիվանդացել եք, խորհուրդ չի տրվում դուրս գալ տնից եւ աշխատանքի կամ դպրոց/մանկապարտեզ գնալ, որպեսզի նվազեցվի բարդությունների զարգացման վտանգը եւ վարակի տարածումը։ Եթե դուք ստիպված եք որեւէ տեղ գնալ, բժշկական դիմակ հագեք, դա կօգնի վարակը չփոխանցել ուրիշներին։ Ինքնաբուժմամբ զբաղվել նույնպես խորհուրդ չի տրվում, իսկ առանց բժշկի նշանակման դեղորայք, մանավանդ հակաբիոտիկներ ընդունել՝ ոչ մի դեպքում չի կարելի։

Հիշեցնենք, որ այս սեզոնին սպասվում է գրիպի վարակի երեք շտամի՝ А H3-ի, А H1-ի եւ B-ի առավել բարձր ակտիվություն։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի