• Latest news

Այս սեզոնին Հայաստանում կկիրառվի գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ

20 հոկտեմբերի, 2019  16:49

Այս սեզոնում Հայաստանում կկիրառվի գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. նախկինում կիրառվել են միայն եռավալենտ պատվաստանյութեր: Ակնկալվում է, որ նոր պատվաստանյութի 160 000 չափաբաժին երկրում կլինի արդեն հոկտեմբերի վերջում: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության իմունիզացիայի ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Այս սեզոնում պատվաստանյութը կպաշտպանի գրիպի հետեւյալ տեսակներից.

  • А/Brisbane/02/2018 (H1N1) pdm-ի նման վիրուս;
  • А/Kansas/14/2017 (H3N2)-ի նման վիրուս;
  • В/Colorado/06/2017 (ուղղություն В/Victoria/2/87) խմբի վիրուս;
  • B/Phuket/3073/2013 (ուղղություն B/Yamagata/16/88) վիրուս:

Պատվաստանյութը նախատեսված է նախ ռիսկի խմբի մարդկանց համար, որոնք են հղի կանայք, 6 ամսականից մինչեւ 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր կանայք, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, բուժաշխատողները, փակ հաստատություններում գտնվող մարդիկ (հատուկ կրթական հաստատություններ, բանտեր, բանակ եւ այլն), ինչպես նաեւ այդ մարդկանց հետ աշխատող անձնակազմ:

Մասնագետի խոսքով՝ ռիսկի խմբերում գրիպով հիվանդանալու ցուցանիշներն արդյունավետորեն նվազեցնելու համար անհրաժեշտ է, որ մարդկանց գոնե 50 տոկոսը պատվաստվի:

Անցած տարիների տվյալներով՝ Հայաստանում մեծամասամբ պատվաստվել էին բուժաշխատողներն ու փակ հաստատությունների (հատկապես բանակի) աշխատակիցները, եւ այդ պատվաստման արդյունավետությունն ակնհայտ էր. գրիպի բռնկումներ չեն նկատվել ո′չ բուժաշխատողների, ոչ զինծառայողների շրջանում:

Ինչ վերաբերում է հղիներին, ապա նրանց արդեն 3 տարիք է, ինչ առաջարկվում է գրիպի դեմ պատվաստվել: Առաջին տարվա ընթացքում միայն 7 հղի է պատվաստվել, հաջորդ տարի՝ 120, իսկ 2018 թվականին՝ արդեն 180:

«Դա, իհարկե, փոքր թիվ է, սակայն մարդկանց մենթալիտետը փոխվում է, եւ դա արդեն լավ է», - նշել է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի