• Latest news

Ֆուտբոլիստներն ավելի հաճախ են բախվում դեմենցիայի հետ․ հետազոտություն

21 հոկտեմբերի, 2019  23:49

Նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները 3,5 անգամ ավելի հաճախ են բախվում դեմենցիայի հետ, քան այլ մարդիկ։ Այս մասին հայտնում են Գլազգոյի համալսարանի փորձագետները։

BBC-ն հայտնում է, որ մասնագետները ուսումնասիրել են 7676 մահացած նախկին ֆուտբոլիստների հիվանդության պատմությունները։ Դրանց տվյալները համեմատել են ֆուտբոլով չզբաղված 23 000 մարդու հիվանդության պատմությունների հետ։ Ի սկզբանե գիտնականները ցանկացել են պարզել, թե կապ կա՞ արդյոք գլխով գնդակին հարվածելու եւ ուղեղի պաթոլոգիաների զարգացման միջեւ։ Ինչպես պարզվել է, գլխին հարվածներն, իրոք, ազդում են ուղեղի վրա եւ նպաստում են դեմենցիայի զարգացմանը։

Սակայն տկարամտության զարգացման վտանգի հետ մեկտեղ՝ փորձագետները նաեւ հայտնաբերել են օրինաչափություն, որի համաձայն՝ նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները միջինը սովորական մարդկանցից ավելի երկար են ապրում։

Հետազոտությունը սկսվել է 2018թ․ հունվարին՝ այն խոսակցությունների ֆոնին, որ Անգլիայի նախկին ֆուտբոլիստ Ջեֆ Ասլի մահը կապված է գլխի բազմաթիվ վնասվածքների հետ, որոնք նա ստացել է ֆուտբոլային կարիերայի ընթացքում։

Հիշեցնենք, որ Ասլը մահացել է 2002թ․, 59 տարեկան հասակում։ Նա հայտնի է West Bromwich Albion-ում եւ Notts County-ում իր խաղերով։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի