• Latest news

Ո՞ր դեպքերում է խորհուրդ տրվում հեռացնել իմաստության ատամները

4 նոյեմբերի, 2019  15:38

Իմաստության ատամը 8-րդ ատամն է: Սովորաբար այն ծկթում է 12-ից 25 տարեկանում, շատերը նախընտրում են հեռացնել այդ ատամները հայտնվելուց անմիջապես հետո, քանի որ սնունդը ծամելու համար դրանք անհրաժեշտ չեն:

Ո՞ր դեպքերում է խորհուրդ տրվում հեռացնել իմաստության ատամները:

Մասնագետների խոսքով՝ իմաստության ատամները կարող են նպաստել պուլպիտի եւ կարիեսի զարգացմանը, լնդերի բորբոքմանն ու այտերի, կոկորդի, ականջի շրջանում սուր ցավերին:

Ատամնաբույժների կարծիքով՝ 8-րդ ատամներն անհրաժեշտ է հեռացնել, եթե դրանք աճել են լնդի տակ եւ չեն կարող ծկթել: Եթե ատամները միայն մասնակի են ծկթել, եթե դրանց համար ատամնաշարքում բավարար տեղ չկա, եթե իմաստության ատամի շրջանում ցավ կա, եթե բորբոքվել են դրա մոտ փափուկ հյուսվածքը, եթե այն ուռչել է, կարիս է առաջացել կամ լնդերի բորբոքում է սկսվել. այս ամենը ցուցումներ են իմաստության ատամը հեռացնելու համար:

Եթե դրանք առանց խնդիրների են առաջացել եւ ճիշտ դիրքում են գտնվում, կամ եթե դրանք առողջ են, եւ որեւէ բորբոքում կամ ցավ չկա, ապա անիմաստ է դրանց հեռացումը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի