• Latest news

17-ամյա պատանին մահացավ ամբողջ գիշեր համակարգչով խաղալուց հետո

6 նոյեմբերի, 2019  15:30

17-ամյա Փլյավաթ Հարիքինը Թաիլանդի Ուդոնթհքանի քաղաքից մահացավ ամբողջ գիշեր համակարգչով օնլայն խաղից հետո։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, պատանին արձակուրդում էր, ու ամբողջ ազատ ժամանակն անցկացնում էր օնլայն խաղերով։ Նա նույնիսկ ուտելու համար վեր չէր կենում, ծնողներն ուտելիքը բերում էին նրա սենյակ։

Հոկտեմբերի 4-ին տղայի հայրը՝ օդային ուժերի սպա Ջարանվիթը, մտել է տղայի սենյակ եւ տեսել, որ նա ընկել է աթոռից եւ պառկած է բլոկի մոտ։ Սենյակում անկարգություն էր տիրում, սեղանին ուտելիքի մնացորդների փաթեթներ էին, հատակին ընկած էր գազավորված ըմպելիքի շիշը։

Ջարանվիթը փորձել է արթնացնել որդուն, բայց հասկացել է, որ նա մեռած է։

Ինչպես հետագայում ցույց է տվել փորձաքննությունը, դեռահասը մահացել էր կաթվածից, որն, ամենայն հավանականությամբ, տեղի էր ունեցել գիշերները համակարգչով խաղալու պատճառով։

Ջարանվիթը պատմել է որդու պատմությունը, որպեսզի մյուս ծնողներին զգուշացնի երեխաներին համակարգչային խաղերով տարվելուց հեռու պահելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ մինչեւ խաղային կախվածությունը Փլյավաթը խելացի տղա էր եւ լավ էր սովորում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի