• Latest news

Գիտնականները պատմել են ծխելու նոր վտանգի մասին

6 նոյեմբերի, 2019  22:03

Ծխելը բարձրացնում է հոգեկան խանգարումների առաջացման վտանգը, ինչպիսին են դեպրեսիան եւ շիզոֆրենիան։ Նման եզրակացության են եկել Մեծ Բրիտանիայի Բրիսթոլի համալսարանի մասնագետները։

Ինչպես ներկայացնում է The Guardian-ը, հետազոտողները ցանկանում էին հասկանալ՝ կա՞ արդյոք կապ ծխելու հակող գեների եւ հոգեկան խանգարումների միջեւ։ Դրա համար նրանք ուսումնասիրել են 378 գենետիկ տարբերակներ (ալելներ), որոնք բարձրացնում են ծխելու հակման հավանականությունը, ինչպես նաեւ 126 ալել, որոնք կապված են այն բանի հետ, թե որքան շատ, որքան երկար են մարդիկ ծխել, եւ որքան ուշ են թողել ծխելը։

Պարզվել է, որ մարդկանց մոտ, ովքեր սկսել են ծխել եւ դա հաճախ են արել, բարձր է եղել ծանր հոգեկան հիվանդության առաջացման ռիսկը։ Օրինակ, մարդը, որն օրական 20 սիգարետ է ծխել 15 տարվա ընթացքում, իսկ հետո չի ծխել 20 տարի, դեպրեսիա կամ շիզոֆրենիա ունենալու կրկնակի շատ շանս է ունեցել, քան նա, ով երբեք չի ծխել։

Շիզոֆրենիայի գենետիկ հակումը, ըստ մասնագետների, ավելի քիչ է կապված ծխելու հակման հետ, ինչը թույլ է տալիս խոսել սովորության եւ հոգեկան խանգարման միջեւ պատճառահետեւանքային կապի մասին։ Բայց գիտնականներն առայժմ չգիտեն, թե ինչ մեխանիզմներ են պատասխանատու դրա համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի