• Latest news

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում են ծխելու դեմ պայքարի մասին օրենսդրական նախաձեռնությունը

7 նոյեմբերի, 2019  15:14

Հայաստանի ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում են ծխելու դեմ պայքարի օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծերի այս փաթեթով նախատեսվում են մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ փակ հանրային հաստատություններում ծխելու արգելք: Այս մասին նոյեմբերի 7-ին Տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Ծխախոտային արտադրանքի եւ դրա փոխարինողների գործածման հետեւանքով առողջությանը պատճառվող վնասի կրճատման եւ կանխման մասին» օրինագծերի փաթեթի եւ կից օրենքների քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Օրինագծով նաեւ սահմանափակումներ են նախատեսվում ծխախոտային արտադրանքի եւ թութուն պարունակող էլեկտրոնային սարքերի գովազդի համար, ինչպես նաեւ որոշվում են այն հանրային վայրերը, որտեղ ծխելու դեմ արգելք կսահմանվի:

Նախարարի խոսքով՝ Կառավարությունում քննարկումների արդյունքում մի շարք սահմանափակումների ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգվել է: Այսպես՝ 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն ծխախոտային արտադրանքի, ինչպես նաեւ դրանց լոգոների, ապրանքանշանների եւ այլ նշանների ցուցադրման սահմանափակումները, որոնք ծխախոտի փաթեթավորման վրա ներկայացնում են արտադրանքն ու արտադրող ընկերությունը: Նշենք, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է պաստառների վրա, հանրային տրանսպորտում եւ մեդիատարածքում արգելել ծխախոտային արտադրանքի գովազդը:

Բացի այդ, օրինագծերի այս փաթեթով նախատեսվում են ծխելու որոշակի սահմանափակումներ հանրային տրանսպորտում, կրթական, բժշկական եւ մշակութային հաստատություններում եւ մանկական հրապարակներում։ Արգելքներն ուժի մեջ կմտնեն աստիճանաբար. սկզբում ծխելը կարգելվի փակ հանրային տարածքներում՝ 2021 թվականի մարտի 15-ից, ինչից հետո արգելքներն աստիճանաբար կտարածվեն կիսափակ տարածքների վրա։

Օրինագծով նախատեսվում է նաեւ կանոնակարգել ծխախոտի արտադրանքի եւ ծխախոտ պարունակող էլեկտրոնային սարքերի վաճառքի եւ տեղաշարժի գործընթացը։

Նախարարի խոսքով՝ օրենսդրական այս նախաձեռնության խնդիրը թույլ չտալն է, որպեսզի ավելանա ծխող քաղաքացիների թիվը, կրճատվի այն վնասը, որը պատճառվում է շրջակա միջավայրին ծխախոտի ծխից, եւ օգնել հրաժարվել այդ վնասակար սովորությունից։

Իր հերթին, Առողջապահության եւ սոցիալական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշեց, որ ծխելու դեմ պայքարը պետք է սկսել մանկապարտեզներից եւ դպրոցներից, եւ ընդհանրապես՝ ուսումնական համակարգից։

«Պետք է լինեն սոցիալական գովազդներ, որոնք պետք է նպաստեն հասարակությունում ծխելու հանդեպ բացասական վերաբերմունքի ավելացմանը, այլ ոչ թե հակառակը, եւ առավել եւս՝ ի հաշիվ պետության»,- ընդգծեց Զեյնալյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի