• Latest news

Ձվարանի վրա հսկայական կիստան քաշը պակասելու պատճառ է հանդիսացել

8 նոյեմբերի, 2019  11:00

Բրիտանուհին պնդում է, որ իր ձվարանի վրայի հսկայական կիստան խանգարել է ճիշտ սնվել, որի հետեւանքով ինքը մեկ տարվա ընթացքում կորցրել է ավելի քան 30 կգ քաշ։

43-ամյա Էմմա Կորկորանը բրիտանական տեղեկատվական South West News Service (SWNS) գործակալությանը պատմել է, որ բժիշկներն իր ախտանշանները որակել են որպես անհանգստություն։

«Կարծում եմ՝ նրանք մտածում էին, որ ես խելագար կամ իպոխոնդրիկ եմ։ Նույնիսկ ես էի մտածում, որ խելագարվում եմ։ Սակայն ցավն ավելի ուժեղ էր, քան ծննդաբերության ժամանակ»,- ասել է նա։

Նրա խոսքերով, ինքը նաեւ նկատել է, որի փորի վրա «մեծ գունդ» կա, սակայն մտածել է, թե միզապարկն է ուռել միայն հեղուկներից կազմված դիետայի պատճառով։ Էմման պնդում է, որ ցավից չի կարողացել կարգին սնվել։

Ինչ-որ պահի ցավը շատ է ուժեղացել, եւ Էմման չի դիմացել դրան ու կորցրել է գիտակցությունը։ Նրան հիվանդանոց են տարել, որտեղ կոմպյուտերային տոմոգրաֆիան հսկայական կիստա է հայտնաբերել։ Բժիշկները ախտորոշել են ձվարանի դերմոիդ կիստա։ Այդ կիստաները կարող են պարունակել հյուսվածքներ, ինչպիսին «մազերը, մաշկը կամ ատամներն են, քանի որ դրանք կազմավորվում են էմբրիոնային բջիջներից»։

Դերմոիդ կիստաները կարող են մեծանալ՝ շարժելով ձվարանը։ Դա մեծացնում է ձվարանի ցավոտ շրջումը, որը կոչվում է ձվարանի ոլորում։ Դա կարող է հանգեցնել ձվարանում արյան հոսքի նվազման կամ դադարեցման։

Ազդրային ցավը, ստամոքսի լցվածությունը եւ որովայնի փքվածությունը այդ հիվանդության հիմնական ախտանշաններն են։

Կորկորանին կիստայի հեռացման վիրահատություն է պահանջվել։ Նրա աջ ձվարանը եւ արգանդի վզիկի մի մասը նույնպես հեռացրել են։

Վիրահատությունից հետո կինը նորմալ կյանքի է վերադարձել։

Լուսանկարը՝ SWNS-ի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի