• Latest news

Գիտնականները քաղցկեղի բուժման նոր միջոց են փորձարկել

8 նոյեմբերի, 2019  22:34

ԱՄՆ Փենսիլվանիա համալսարանի գիտնականները քաղցկեղի բուժման նոր միջոց են փորձարկել մարդու գենոմի խմբագրման միջոցով:

MedicalXpress-ի հաղորդմամբ՝ նոր միջոցը փորձարկել են 3 պացիենտի վրա: Նրանցից երկուսի մոտ բազմակի միելոմա է եղել, երրորդի մոտ՝ սարկոմա: Բոլոր երեք դեպքերում ստանդարտ թերապիան անարդյունավետ է եղել:

Գիտնականները վերցրել են պացիենտների Т-բջիջները, դրանք փոխարինել գենային մակարդակով՝ դրանց նոր հնարավորություն տալով արդյունավետ ճանաչել եւ սպանել քաղցկեղային բջիջները: Խոսքը 3 գեների հեռացման մասին է, որոնք կարող են դանդաղեցնել իմունային բջիջների հակաքաղցկեղային գործունեությունը:

Փորձարարական բուժումից 2-3 շաբաթ անց պացիենտներից մեկի մոտ քաղցկեղը շարունակել է զարգանալ, երկրորդի վիճակը կայուն է եղել, իսկ երրորդ պացիենտի վիճակի մասին եզրակացություն անելը դեռ վաղ է:

Փորձագետները ծրագրում են այդ միջոցը փորձարկել եւս 15 պացիենտի վրա: Այսօր կարելի է միայն ասել, որ փոփոխված բջիջները գոյատեւում են եւ բազմանում պացիենտների մարմնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի