• Latest news

Ոչ նարինջը․ Վիտամին С-ի 5 լավագույն աղբյուրները

9 նոյեմբերի, 2019  12:49

Միջին վիճակագրական մեծահասակի օրգանիզմին օրական անհրաժեշտ է մոտ 40 մգ վիտամին С։ Ո՞ր մթերքներից նա կարող է ստանալ այդ վիտամինը։

Շատերը կարծում են, թե վիտամին С-ի գլխավոր աղբյուրը նարինջն է։ Իրականում ամեն ինչ այդպես չէ։ Մեծ Բրիտանիայից դիետոլոգ Նիկոլա Շուբրուկը պատմում է 5 սննդամթերքի մասին, որնց մեջ ամենաշատ վիտամին С-ն կա։

  1. Գուավա՝ 230մգ՝ 100 գրամում

Գուավան վիտամին С-ի եւ շատ այլ օգտակար սննդարար նյութերի լավագույն աղբյուրներից մեկն է։ Գուավայի մեկ պտուղը պարունակում է վիտամին С-ի օրական նորմայի 140 տոկոսը, ինչպես նաեւ շատ բջջանք, վիտամին A, ֆոլատ եւ կալիում։ 

  1. Սեւ հաղարջ․ 200մգ՝ 100 գրամում

Սեւ հաղարջի 80 գրամանոց ընդամենը մեկ չափաբաժինը ապահովում է վիտամին С-ի օրական նորմայի 200 տոկոսը։ Դրանում նաեւ պարունակվում են վիտամին A, կալցիում եւ երկաթ։

  1. Կարմիր պղպեղ․ 126մգ՝ 100 գրամում

Կարմիր պղպեղը ժամանակակից աշխարհում ամենաօգտակար բանջարեղեններից է։ Մեծ կարմիր պղպեղի ընդամենը կեսը պարունակում է օրական նորմայից քիչ ավելի վիտամին С, իչպես նաեւ մեծ քանակությամբ A, B6, E, K վիտամիններ, ֆոլաթթու եւ բջջանք։

  1. Կանաչ պղպեղ․ 120 մգ՝ 100 գրամում

Մեծ կանաչ պղպեղի կեսը կապահովի վիտամին С-ի օրական նորմայի 100 տոկոսը, ինչպես նաեւ A, B6, K վիտամիններ եւ բջջանք։

  1. Կիվի․ 59 մգ՝ 100 գրամում

Մեկ կիվին պարունակում է վիտամին С-ի օրական նորմայի 50 տոկոսից քիչ ավելի։ Կիվին նաեւ վիտամին К-ի եւ բջջանքի լավ աղբյուր է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի