• Latest news

Գիտնականները ներկայացրել են հեռանկարային հակաքաղցկեղային դեղամիջոց

11 նոյեմբերի, 2019  23:49

ԱՄՆ Ջոն Հոփկինսի համալսարանի գիտնականները ստեղծել են նոր եւ բավականին հեռանկարային հակաքաղցկեղային դեղամիջոց, որն արգելափակում է ուռուցքի աճի համար անհրաժեշտ գլուտամինի մետաբոլիզմը։

Ինչպես նշվում է MedicalXpress-ի մամուլի հաղորդագրությունում, JHU083 նյութը փոփոխում է չարորակ նորագոյացության միկրոշրջապատը՝ նրան ավելի խոցելի դարձնելով իմունային համակարգի համար։

Դեղամիջոցի ակտիվ ձեւը, ստանձնելով DON գլուտամինի անտագոնիստի դերը, կուտակվում է ուռուցքի բջիջներում։ Գլուտամինն, ինչպես հայտնի է, ակտիվացնում է մետաբոլիկ ուղիները, որոնք առաջացնում են նորագոյացության սրընթաց աճ։

JHU083-ը փորձարկել են հաստ աղիքի քաղցկեղի, լիմֆոմայի եւ մելանոմայի մկնային մոդելների վրա։ Պարզվել է, որ այն հանգեցնում է ուռուցքների աճի դանդաղեցման, ինչպես նաեւ հիվանդ մկների վերապրման բարելավմանը։ Որոշ մկների մոտ նկատվել է երկարատեւ բուժման գործընթաց՝ պայմանավորված իմունային պատասխանի ակտիվացմամբ։ Երբ կենդանիներին նորից ներարկվել են ուռուցքային բջիջներ առաջացել է օտարում, ինչը վկայում է հզոր իմունային հիշողության ձեւավորման մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի