• Latest news

Կանայք կլիմաքսից հետո սկսել են ավելի հաճախ վարակվել ՄԻԱՎ-ով

11 նոյեմբերի, 2019  22:40

Ինչպես պարզել են բրիտանացի մասնագետները, վերջին 10 տարում ՄԻԱՎ-ով վարակված հետկլիմաքսային տարիքի կանանց թիվն աճել է 5 անգամ։ Դա բացատրվում է նրանով, որ շատ կանայք այդ տարիքում սեքսը համարում են անվտանգ։

Ըստ մասնագետների, 45-56 տարեկան կանայք սխալմամբ սկսում են սեքսը համարել անվտանգ, քանի որ այլեւս չեն կարող հղիանալ։ Այդ իսկ պատճառով, նրանց մոտ թյուր կարծիք է ձեւավորվում, որ զուգընկերոջ հետ կարելի է սեքսով զբաղվել առանց պահպանակի։

Նրանք մոռանում են, որ պահպանակը պաշտպանում է ոչ միայն չպլանավորված հղիությունից, այլեւ՝ սեռական եղանակով փոխանցվող հիվանդություններից, որոնց շարքին է դասվում նաեւ ՄԻԱՎ-ը։

Շատ կանայք, չգիտես ինչու, կարծում են, թե այդ հիվանդություններով վարակվում են միայն որոշակի ռիսկի խմբի ներկայացուցիչները՝ թմրամոլները կամ սեռական փոքրամասնությունները։ Մինչդեռ վերջին տարիներին աշխարհում գրանցվում է հիվանդների քանակի շեշտակի աճ հենց հետերոսեքսուալների շրջանում։ 

Բացի դրանից, գոյություն ունի սխալ մտայնություն առ այն, որ միջին եւ ավագ տարիքի կանայք ընդհանրապես կարող են չվախենալ վեներական հիվանդություններից կամ սեռական եղանակով փոխանցվող հիվանդություններից, քանի որ դրանք սպառնում են միայն դեռահասներին եւ անշրջահայաց երիտասարդներին։ Դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ սեռական եղանակով փոխանցվող հիվանդություններով վարակվելու ռիսկը բոլոր մարդկանց մոտ հավասար է՝ անկախ սեռից եւ տարիքից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի