• Latest news

Շիզոֆրենիայի ախտորոշումը հնարավոր կլինի կատարել արյան անալիզի միջոցով

13 նոյեմբերի, 2019  11:27

Մարդու մոտ շիզոֆրենիան ախտորոշել կարելի է արյան պլազմայի մեջ հատուկ մարկերների պարունակությամբ, ինչպես հաստատում են Գիտության եւ տեխնոլոգիաների Ստոլկովյան ինստիտուտի մասնագետները։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մարկերները հայտնաբերվել են շիզֆրենիկների ուղեղում մետաբոլիկ փոփոխությունների վերլուծության ընթացքում։

«Նման արդյունքների մենք հանգել ենք, արյան պլազմայի հետազոտման ժանանակ մեծ քանակությամբ նմուշների անալիզի եւ տարատեսակ հաշվողական պրոցեդուրաների հաշվին մինիմալացնելով «աղմուկը»։ Մենք գտել ենք մոտ 50 միացություններ, որոնք հավաքականորեն արյան պլազմայում տալիս են շիզոֆրենիայի որոշման 95-97 տոկոս ճշգրտություն։ Այսինքն, մեր լաբորատոր անալիզի արդյունքը համընկնում է բժշկական ախտորոշման հետ, ընդ որում՝ մեթոդը կայուն արդյունքներ է ցուցաբերում»,- ասել է գիտական աշխատանքի ղեկավար, Ստոլկովյան ինստիտուտի պրոֆեսոր Ֆիլիպ Խայտովիչը։

Նրա խոսքերով, շիզոֆրենիան հիվանդություն է, որն անընդհատ չի հայտնվում, եւ դրանում է աշտորոշման հիմնական խնդիրներից մեկը։

«Շիզոֆրենիայի տարբեր վարքագծային դրսեւորումների վրա հիմնված դասակարգման մեծ միջակայքի պատճառը նույնպես թաքնված է դրա որոշման հստակ մեթոդների բացակայության մեջ։ Այժմ մեր խնդիրն այն է, որ հետազոտական տվյալների հիման վրա կազմենք պրակտիկ թեսթ, որը կարելի լիներ օգտագործել մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց ընդլայնված թեսթային քաղվածքի հիման վրա»,- ասել է մասնագետը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։