• Latest news

ԱՆ-ը պլանավորում է գնել դեղորայք նոր հայտնաբերված I-III ստադիայի HER2 դրական կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար․ նախարար

13 նոյեմբերի, 2019  10:02

Առողջապահության նախարարությունը հաջորդ տարվանից պլանավորում է գնել թանկարժեք թիրախային դեղորայք նոր հայտնաբերված I-III ստադիայի HER2 դրական կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Կրծքագեղձի քաղցկեղը առաջին տեղն է զբաղեցնում կանանց մոտ հայտնաբերվող քաղցկեղների մեջ։

Ուռուցքաբանության գծով մեր խորհրդատու Հայկուհի Գյոկչյանի հետ երեկ վերջնականացրեցինք մի նոր նախագիծ, որով մյուս տարվանից առողջապահության նախարարությունը գնելու է թանկարժեք թիրախային դեղորայք (քիմիական անվանումը՝ Տրաստուզումաբ, Trastuzumab) նոր հայտնաբերված I-III ստադիայի HER2 դրականկրծքագեղձիքաղցկեղիբուժմանհամար։

Նախնական հաշվարկներով այս չափանիշներով տարեկան ընդգրկվելու է մոտ 80 կին, ծրագրի վրա ծախսվելու է տարեկան մոտ 250մլն դրամ։ Ծրագրի մանրամասները կհրապարակենք գնման մրցույթների իրականացումից հետո։

Հիշեցնեմ, որ քաղցկեղի վիրահատական և ճառագայթային բուժումները արդեն իսկ կատարվում են պետպատվերի շրջանակներում», - գրել է նախարարը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի