• Latest news

Վիրաբույժները հեռացրել են մեծ ուռուցք տղամարդի պարանոցից (ֆոտո)

14 նոյեմբերի, 2019  17:06

Վիրաբույժները մեծ ուռուցք են հեռացրել տղամարդու պարանոցից։ Միլթոն Վինգերտը, որը դուրս է գրվել Սինայ լեռան հիվանդանոցից երեքշաբթի, հետեւում էր քաղցկեղային ուռուցքի աճին վերջին մի քանի ամիսների ընթացքում. տեղեկացնում է FoxNews-ը։

Բժիշկ Նազիր Խանը տեղեկացրել է, որ թեեւ սկզբում չգիտեր ուռուցքի պաոթոլոգիան, բայց անկախ լաբորատոր հետազոտությունների արդյունքներից՝ հասկանում էր, որ այն զգալի ազդեցություն է գործում իր պացիենտի կյանքի որակի վրա, եւ որ այն պետք է հեռացվի։

Վինգերտը դադարել էր տնից դորս գալ, որովհետեւ այլեւս չէր կարող թաքցնել պարանոցի հսկայական ուռուցքը։ Մի քանի բժիշկներ հրաժարվել էին վիրահատել նրան՝ երկյուղելով, որ ուռուցքի հեռացումը կարող է ազդել նրա քներակի վրա։

Նոյեմբերի 5-ին Վինգերտի ուռուցքի հեռացման յոթ ժամ տեւած վիրահատությունը հաջող անցավ, եւ ոչ մի արտառոց միջամտության հարկ չեղավ։ Խանն ասաց, որ կարծում էր, թե իրեն, գուցե, անհրաժեշտ լինի վերականգնել Վինգերտի պարանոցը՝ օգտագործելովնրա թիկունքի մաշկը, բայց դրա կարիքը նույնպես չկար։

Լուսանկարը՝ Mount Sinai Health System

  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։