• Latest news

Վտանգավոր մասնագիտություններ. ո՞ր մասնագիտությունների տեր կանայք են ավելի հաճախ տառապում սրտի հիվանդություններից

15 նոյեմբերի, 2019  13:20

Որոշ մասնագիտություններ կանանց համար ավելի վտանգավոր են, քան մյուսները, օրինակ՝ սոցիալական աշխատողները, բուժքույրերը եւ գանձապահներն ավելի հաճախ են տառապում սրտի հիվանդություններից։ Նման եզրակացության են եկել նոր հետազոտության հեղինակները, որը կներկայացվի  Ամերիկյան սրտաբանների ասոցիացիայի գիտաժողովում նոյեմբերի 16-18-ին Ֆիլադելֆիայում։

Հեղինակները  դիտարկել են 20 առավել տարածված մասնագիտությունները եւ ուսումնասիրել ավելի քան 65 հազար ներկայացուցչուհիների տվյալները՝ ուշադրություն դարձնելով սիրտ-անոթային հիվանդությունների ցուցանիշներին եւ հաշվի առնելով նաեւ այնպիսի գործոններ, ինչպիսին են ծխելը, քաշը, ֆիզիկական ակտիվությունը, սնունդը, զարկերակային ճնշումը, խոլեստերինի եւ գլյուկոզայի մակարդակն արյան մեջ։

Բոլոր մասնակիցների մոտ 13 տոկոսի մոտ եղել են սիրտ-անոթային հիվանդությունների ախտանշաններ, իսկ մի քանի մասնագիտություններ կապված են եղել կանանց սրտի եւ անոթների համար բարձր ռիսկի հետ։

  • Սոցիալական աշխաողները 36 տոկոսով ավելի շատ են հակված սրտի խնդիրներ ունենալուն, քան այլ մասնագիտությունների ներկայացուցիչները։
  • Մանրածախ առեւտրի գանձապահները՝ 33 տոկոսով։
  • Սռողջապահության ոլորտում աշխատող կանայք՝ 16 տոկոսով (հատկապես բուժքույրերը, հոգեբուժության ոլորտի աշխատակցուհիները, ինչպես նաեւ տանը պացիենտներին խնամողները)։ Բուժքույրերի մոտ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը 14 տոկոսով ավելի բարձր է եղել։

Իսկ սրտի եւ անոթների հիվանդությունների առաջացման ամենացածր ռիսկ ունեցել են այն կանայք, ովքեր աշխատել են անշարժ գույքի մակլերներ եւ վաճառքի գործակալներ. նրանց մոտ ռիսկը 24 տոկոսով ցածր է եղել։ Քարտուղարուհիների մոտ այդ ռիսկը 11 տոկոսով ցածր է եղել այլ մասնագիտությունների տեր կանանց համեմատ։ Բոլոր վիճակագրական տվյալները ճշտվել են տարիքի, ընտանեկան դրության, կրթության եւ ռասայական պատկանելության հաշվառմամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ