• Latest news

Ինչ բարդություններ են լինում դիաբետի պատճառով․ բացատրում է էնդոկրինոլոգը

16 նոյեմբերի, 2019  19:00

Շաքարային դիաբետը հանգեցնում է մի շարք բարդությունների այն մարդկանց մոտ, որոնք արդյունավետ բուժում չեն ստանում եւ պատշաճ կերպով չեն վերահսկում արյան մեջ շաքարի մակարդակը, ինչպես հաստատում է էնդոկրինոլոգ եւ դիետոլոգ Հասմիկ Աբովյանը։

Առաջին հերթին, մասնագետի խոսքերով, անվերահսկելի շաքարային դիաբետը վնասում է մանր եւ խոշոր անոթները, ինչն իր հերթին հանգեցնում է մի շարք այլ բարդությունների։

Բավական հաճախ դիաբետի ժամանակ անոթների վնասումը բերում է աչքերի հետ կապված խնդիրների, այդ թվում՝ դիաբետիկ ռետինոպատիայի, որը ժամանակին բուժման բացակայության դեպքում կարող է հանգեցնել կուրության։ Ինչպես նշեց մասնագետը, հաճախ դիաբետը հայտնաբերում են հենց աչքի բժշկի կաբինետում, ուր մարդը, նույնիսկ չկասկածելով, որ իր մոտ դիաբետ է, դիմում է տեսողության հետ կապված խնդիրներով։

Շաքարային դիաբետի մյուս տարածված բարդությունը ստորին վերջույթների հետ կապված խնդիրներն են։ Դիաբետի ժամանակ նվազում է մաշկի զգայունությունը տարբեր արտաքին ազդեցությունների հանդեպ, ինչի հետեւանքով կտրվածքները հաճախ աննկատ են մնում։ Դիաբետով մարդկանց մոտ փոքր վերքերն ավելի դանդաղ են լավանում, քան մյուսների մոտ, ինչը կարող է հանգեցնել չլավացող խոցերի կամ գանգրենայի։

Դիաբետով մարդիկ նաեւ հաճախ են բախվում սրտանոթային հիվանդությունների հետ՝ նույն անոթների վնասման հետեւանքով։

Ինչպես նշեց մասնագետը, դիաբետը իզուր չէ, որ «նուրբ մարդասպան» են անվանում՝ երկար ժամանակ այն զարգանում է առանց ախտանիշների, եւ մարդը նույնիսկ չի կասկածում, որ հիվանդ է, իսկ հիվանդությունը այդ ընթացքում վնասում է անոթներն ու ներքին օրգանները։

«Եթե հիվանդությունը ցավային ցգացողություններ է առաջացնում, մարդն անմիջապես վազում է բժշկի մոտ։ Ամենավտանգավորը այն հիվանդություններն են, որոնք չեն արտահայտվում, երկար ժամանակ ցավեր չեն առաջացնում, չեն անհանգստացնում, մարդիկ չեն դիմում բժշկի։ Նրանց մոտ հիվանդություն չեն գտնում, մարդը բուժում չի ստանում, եւ բարդությունները կանխել չի հաջողվում»,- ասաց էնդոկրինոլոգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի