• Latest news

Մասնագետները լյարդի ալկոհոլային ախտահարման դեմ պայքարի միջոց են գտել

19 նոյեմբերի, 2019  14:40

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները լյարդի ալկոհոլային ախտահարման դեմ պայքարի միջոց են փորձարկել:

Լյարդի ալկոհոլային ախտահարումը սպանում է պացիենտների գրեթե 75%-ին: Մասնագետները բացատրում են, որ ալկոհոլը ոչ միայն քայքայում է օրգանը իր տոքսիկության հաշվին, այլ նաեւ նպաստում է լյարդում Enterococcus faecalis մանրէների բազմացմանը, գրում է RG-ն:

Այդ մանրէները տարբերվում են հակաբիոտիկների դեմ բարձր կայունությամբ: Դրանք արտազատում են ցիտոլիզիններ՝ տոքսիններ, որոնք քայքայում են լյարդի բջիջների մեմբրանները:

Ամերիկացի գիտնականները կենտրոնացել են Enterococcus faecalis-ի դեմ պայքարի վրա եւ օգտագործել բակտերիոֆագների 4 տեսակներ՝ վիրուսներ, որոնք ախտահարում են բակտերիալ բջիջները: Փորձը ցույց է տվել, որ բակտերիոֆագները կանգնեցրել են ցիտոլիզինի արտազատումը, ինչը դադարեցրել է լյարդի քայքայումը:

Այսօր գիտնականները փորձեր են անցկացնում միայն կրծողների վրա: Սակայն նրանք հույս ունեն մոտ ժամանակներս փորձարկումներ անցկացնել մարդկանց մասնակցությամբ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի