• Latest news

Գիտնականները գտել են սրտի կանգից առողջ մարդկանց հանելուկային մահվան պատճառը

19 նոյեմբերի, 2019  16:00

ԱՄՆ-ում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Հարվարդի համալսարանի գիտնականները ԴՆԹ-ում հազվագյուտ մուտացիաներ են գտել, որոնք պատասխանատու են սրտի կանգից առողջ մարդկանց հանկարծամահության համար: Այս մասին հայտնում է MedicalXpress պարբերականը:

Մասնագետները պարզել են սրտի հանկարծակի կանգից մահացած 600 մարդու ԴՆԹ-ի նուկլեոտիդային հաջորդականությունը, եւ դրանք համեմատել են հսկիչ խմբի 600 պացիենտների տվյալների հետ: Գիտնականներին այս կերպ հաջողվել է որոշել 15 գենետիկ տարբերակներ, որոնք այդ պրոցեսում առանցքային դեր ունեն:

Հետազոտողներն ուսումնասիրել են նաեւ միջին տարիքի 4525 մեծահասակների գեները, որոնք սիրտ-անոթային հիվանդությունների որեւէ նշան չեն ունեցել, եւ 41 մարդու մոտ հայտնաբերել են ախտածին ԴՆԹ, որը կապված է սրտի կանգի եւ դրա հետեւանքով մահվան հետ: Այս խմբում սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահվան հավանականությունը ավելի քան 3 անգամ բարձր էր:

Գիտնականների խոսքով՝ գեներում ճակատագրական փոփոխություններն ընդհանուր առմամբ հանդիպում են մեծահասակների 1 տոկոսի շրջանում, որոնց մոտ որեւիցե ախտանշաններ չեն գրանցվում:

Գիտնականների տվյալներով՝ սրտի հանկարծակի կանգից ամեն տարի մահանում է 220 հազար մեծահասակ, որոնց մեծամասնությունը սիրտ-անոթային համակարգի հետ կապված ոչ մի խնդիր չի ունեցել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի