• Latest news

Տղամարդը հիվանդացել է նոր բմբուլե վերմակի պատճառով

20 նոյեմբերի, 2019  14:15

43-ամյա տղամարդը հիվանդացել է նոր բմբուլե վերմակի պատճառով։ Պարզվել է, որ նրան երկար ժամանակ տանջող ախտանշանները վերմակի բմբուլից ալերգիայի հազվադեպ ձեւ են։ Այս կլինիկական դեպքը նկարագրված է BMJ Case Reports-ում։

Տղամարդը դիմել է բժիշկների 2016 թվականի նոյեմբերին՝ բողոքելով թուլությունից, գլխապտույտից եւ ուժեղ շնչարգելությունից։ Սկզբում բժիշկները ենթադրել են, թե նա բրոնխիտ կամ թոքաբորբ ունի եւ բուժում են նշանակել։ Բուժման սկիզբը համընկել է ախտանշանների թեթեւացման հետ, եւ բժիկները որոշել են, որ ախտորոշումը ճիշտ է արվել։ Բայց դեկտեմբերին պացիենտը նորից վատացել է. նա առանց շնչարգելության անգամ հարեւան սենյակ հասնել չէր կարողանում։

Բուժող բժիշկը նրան ուղարկել է Օուեն Դեմփսիի՝ Aberdeen Royal Infirmary հիվանդանոցի թոքաբանի մոտ՝ խորհրդակցելու, որը դարձավ BMJ Case Reports-ում հոդվածի համահեղինակը։

Բժիշկ Դեմփսին շփվեց պացիենտի հետ հեռախոսով՝ ցանկանալով պարզել  նրա ախտանշանների յուրաքանչյուր պոտենցիալ պատճառ։ Հենց որ պացիենտն ասաց, որ վերջերս փոխել է անկողնային պարագաները եւ գնել բմբուլե բարձեր ու վերմակ, բժիշկը նախնական ախտորոշում կատարեց, որն ավելի ուշ հաստատվեց հետազոտություններով. էկզոգեն ալերգիկ ալվեոլիտ կամ ալերգիկ պնեւմոնիտ։

Այս հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր աշխատում են թռչնաբուծարաններում։ Բժիշկներն անգամ հատուկ տերմին ունեն, որը նկարագրում է այդ վիճակը՝ «հավաբույծի թոք»։ Բայց եթե մարդը հիվանդանում է բմբուլե անկողնի հետ շփվելուց, արդեն այլ տերմին են օգտագործում՝ բմբուլե բարձի թոք»։

Մասնագետը խորհուրդ է տվել պացիենտին փոխել բմբուլե անկողինը սինթետիկով, եւ արդեն մի քանի օր անց պացիենտը սկսել է լավանալ։ Դրան, հավանաբար, նպաստել է նաեւ ստերոիդներով հետագա բուժումը, բայց բժիշկները համոզված չեն, որ դրանք վճռական դեր են խաղացել։ Բուժումից մեկ տարի հետո պացիենտը որեւէ բողոք շնչառական համակարգի հետ կապված չի ներկայացրել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի