• Latest news

Եզակի իմպլանտատը կարող է փոխարինել ծնկի վնասված մենիսկը

20 նոյեմբերի, 2019  23:47

Իսրայելում երկու պացիենտի ենթարկել են արհեստական մենիսկի տեղադրման նորարարական վիրահատության։

Ինչպես տեղեկացնում է Xinhua-ն, վիրաբույժները օգտագործել են նոր տեխնոլոգիա, որը հայտնի է որպես Nusurface Implant։ Դա իսրայելական մշակում է, որը, գուցե, կկարողանա լիովին փոխհատուցել պացիենտների մոտ առողջ մենիսկի բացակայությունը։

Իմպլանտատը պատրաստված է բժշկական բարձրորակ պոլիկարբոնատա-ուրետանային պլաստիկից։ Շնորհիվ եզակի դիզայնի եւ կառուցվածքի բաղադրության՝ ֆիքսում չի պահանջում ոսկրի վրա կամ փափուկ հյուսվածքներում. այն տեղադրում են ծնկոսկրում, ոչ մեծ ճեղքի միջոցով։ Իմպլանտատը կատարում է մենիսկի գործառույթ եւ վերաբաշխում բեռնվածությունները ծնկահոդում։

Այս վիրահատությունը ցուցված է այն մարդկանց, ովքեր մշտական ցավ ունեն ծնկի շրջանում մենիսկի մեդիալ վիրահատությունից հետո, նրանց, որոնց մենիսկը վիրահատության ընթացքում չեն կարողացել վերականգնել, ինչպես նաեւ նրանց, ովքեր չեն հարմարվում մենիսկի փոխպատվաստմանը կամ չափից ավելի երիտասարդ են ծնկահոդը փոխելու համար։

Մենիսկը հոդի կռճիկային ամորտիզատորն է, որը կատարում  է նաեւ կայունացման գործառույթ։ Ծնկում կան արտաքին եւ ներքին մենիսկներ։ Հոդի առջեւի մասում նրանք միանում են լայնակի հանգույցով։

Մենիսկի վնասվածքները շատ տարածված են, քանի որ այն հեշտությամբ է վնասվում ոտքի ոչ մեծ կողային վնասվածքների ժամանակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի