• Latest news

Գիտնականները փորձարկել են դիաբետի հեղափոխական թերապիա

21 նոյեմբերի, 2019  16:40

Իսրայելական Kadimastem ընկերության մասնագետները մկների վրա դիաբետի դեմ IsletRx նոր միջոցի հաջող փորձարկումներ են կատարել։ Ինչպես տեղեկացնում է Xinhua-ն, նոր թերապիայի հիմքում ընկած են ենթաստամոքսի բջիջները եւ միկրոպարկուճավորման եզակի տեխնոլոգիան։

Փորձերն ապացուցել են գիտնականների առաջարկած մեթոդի անվտանգությունը եւ թերապիայի արդյունավետությունը. թեսթավորված մկների արյան մեջ գլյուկոզայի մակարդակը մնացել է նորմայի շրջանակում։

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ ոչ մի բարդություն դիտարկումների 3 ամսվա ընթացքում չի նկատվել, եւ թերապիա ստացած բոլոր կրծողները մնացել են առողջ։ Իսկ ահա սուր հիպերգլիկեմիա (գլյուկոզայի շատ բարձր մակարդակ) ունեցող կենդանիների հսկիչ խմբում փորձարկման 40 օրվա մեջ առաջին անգամ շատ առանձնյակներ մահացել են։

Միկրոպարկուճավորման տեխնոլոգիան, ինչպես կարծում են, թույլ է տալիս պահպանել ենթաստամոքսի ներարկվող բջիջները՝ դրանք պաշտպանելով ռեցիպիենտի իմունային համակարգի գրոհներից։ Այպիսով վերանում է իմունային համակարգը ճնշող դեղամիջոցների անհրաժեշտությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի